Ինչու՞ <<Էկոնոմիկա և Իրավունք>> կենտրոն
<<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնը բազմապրոֆիլային և բազմաֆունկցիոնալ կենտրոն է, որն արդեն 21 տարի շարունակ զբաղվում է կազմակերպությունների ղեկավարների և կառավարման ապարատի մասնագետների (հաշվապահների, իրավաբանների, հարկային մասնագետների, կադրերի բաժնի մասնագետների, մենեջերների և այլն) համար նախատեսված ամսագրի հրատարակմամբ և տարբեր ուղղվածությունների մասնագետների (հաշվապահներ, մենեջերներ, կադրերի բաժնի մասնագետներ, ծրագրավորողներ, գրասենյակային աշխատողներ և այլն) վերապատրաստմամբ և որակավորման բարձրացմամբ:
<<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնը գրանցված և լիցենզավորված է ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Ֆինանսների նախարարության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից: Աշխատանքի կազմակերպման բարձր որակի համար կենտրոնին բազմիցս շնորհվել են միջազգային հեղինակավոր պարգևներ, այդ թվում՝ <<Գործարար պրակտիկայի բարձր որակի համար>> ոսկե շքանշաններ (IX Միջազգային ֆորում <<Բարձր որակ բիզնեսում>> Ժնև 2005թ., "Quality Summit” Նյու Յորք, 2002թ.), Որակի առաջմղման համաշխարհային ծրագրի Ոսկե հավաստագիր և այլն:
Մասնագետների շարունակական համակողմանի պրոֆեսիոնալ զարգացումը, <<Էկոնոմիկա և իրավունք>> ամսագրի միջոցով անհրաժեշտ տեղեկատվության ապահովումը, ակտուալ սեմինարները և անհատական խորհրդատվությունները, գործընկերների, ամսագրի ընթերցողների և դասընթացների մասնակիցների նկատմամբ հարգալից և առավելագույնս ուշադիր վերաբերմունքը հանդիսանում են <<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնի այցետոմսը:
Որոշ թվեր խոսում են իրենք իրենց մասին: Մեր ամսագրի բաժանորդներն են գործունեության գրեթե բոլոր ոլորտներից 2.5 հազար խոշոր, միջին և փոքր կազմակերպություններ բոլոր մարզերից և շրջաններից: Ընդհանուր առմամբ <<Էկոնոմիկա և իրավունք>> ամսագրի ընթերցողների թիվն ավելի քան 10 հազար է (պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, գրեթե բոլոր նախարարությունները և գերատեսչությունները, Երևանի և այլ քաղաքների քաղաքապետարանները, հազար խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված կազմակերպությունների շուրջ 80%-ը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունները, իրավաբանական անձանց միություններ, հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ և այլն):
Ամսագրի ընթերցողներն են ՀՀ-ում գործող կազմակերպությունների ղեկավարներն ու հաշվապահները, ֆինանսական, իրավաբանական, հարկային, կադրային և տնտեսական բաժինների մասնագետները, խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարներն ու մասնագետները, անհատ ձեռներեցները, դասախոսները, երիտասարդ մասնագետները և ուսանողները:
<<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնի դասընթացների մասնակից է դառնում ամսական ավելի քան 500 մարդ: Նրանցից ավելի քան 400 մասնագետներ բարձրացնում են իրենց որակավորումը մասնակցելով շարունակական պրոֆեսիոնալ զարգացման դասընթացներին և սեմինարներին:
<<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնի մեկ այլ պահանջված ծառայությունը խորհրդատվությունն է: Տարեկան ավելի քան 3000 մասնագետ ստանում է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունը հաշվապահական հաշվառման, հարկային, աշխատանքային և տնտեսական օրենսդրության բազմաթիվ ակտուալ և առավել բարդ հարցերով ինչպես մասնագետների հետ անձնական հանդիպումների ժամանակ, այնպես էլ հեռախոսով:
Մեր Կենտրոն են հաճախում նաև տեսական գիտելիքներ ունեցող երիտասարդ մասնագետներ, որոնք գործնական գիտելիքների և հմտությունների պակաս ունեն: Նման գիտելիքները սովորաբար ձեռք են բերվում պրակտիկայի ընթացքում: Բայց աշխատանքի տեղավորվելն այնքան էլ հեշտ չէ՝ գործնականում փորձ չունենալով:
Երիտասարդ մասնագետների համար այս իրավիճակը հաճախ անելանելի է թվում: Այս խնդիրը ևս մենք օգնում ենք լուծել համապատասխան ծրագրերի միջոցով: Մասնավորապես, երիտասարդ մասնագետների աջակցության և <<Պրակտիկայի կենտրոնի>> միջոցով ուղղակիորեն օգնում ենք շրջանավարտներին ավելի հեշտ աշխատանք գտնել և ապահովում ենք կարեիերայի աճով:
<<Էկոնոմիկա և իրավունք>> ամսագիրի առավելությունները Չափանիշներ, ըստ որի բազմաթիվ մասնագետներ
ընտրում են հենց մեր ամսագիրը
<<Էկոնոմիկա և իրավունք>> ամսագրում հրապարակվում է հաշվապահական, հարկային, աշխատանքային, տնտեսական օրենսդրությունների բոլոր կարևոր փոփոխությունների հետ կապված տեղեկատվությունը, տրվում են հաշվապահական և հարկային հաշվառման այն առավել բարդ և արդիական խնդիրների հանգամանալից պարզաբամումները, որոնք հանդիպում են կազմակերպության ղեկավարների, մասնագետների, հաշվապահների, իրավաբանների, կադրերի բաժնի մասնագետների աշխատանքի ընթացքում: Տրվում են մեթոդական խորհրդատվություններ կապված հաշվապահական և հարկային օրենսդրության ճիշտ կիրառման հետ առավել բարդ և խճճված դեպքերում, երբ միայն բոլոր նրբություններին իրազեկ լինելն է թույլ տալիս խուսափել հաշվապահական և հարկային սխալներից:
Որակավորված մասնագետներին հատկապես հետաքրքրում են օրենսդրությունը, բարդ իրավիճակները պարզաբանող հոդվածները, որոնք վերաբերում են Ֆինանսների նախարարության, պետական եկամուտների կոմիտեի, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության և այլնի կոնկրետ նորմատիվային ակտերի՝ որոշ դեպքերում ոչ հստակ շարադրված կամ տարբեր ձևերով մեկնաբանվող իրավիճակներին:
Խմբագրական խորհրդի անդամներն ամենաբարձր մակարդակի մասնագետներ են, որոնք համատեղում են իրենց ակտիվ գործունեությունը օրենսդրական, մեթոդական, գիտա-կրթական և տեսական ոլորտներում երկրի կառավարման բարձրագույն մարմիններում, ՀՀ տնտեսության ռեալ հատվածի ոլորտներում մշտական պրակտիկ աշխատանքի հետ:
Ամսագրի մշտական հեղինակներն են հաշվապահական և հարկային, աշխատանքային, քաղաքացիական օրենսդրության և ձեռնարկատիրական, բիզնես իրավունքի ոլորտների ամենահեղինակավոր մասնագետները, որոնք գործնական աշխատանքի հսկայական փորձ ունեն ինչպես օրենսդրական, օրինաստեղծ դաշտում, այնպես էլ տնտեսության իրական ոլորտներում: Նրանք մասնագետներ են, որոնք առավել խորը և մանրամասն գիտեն դիտարկվող խնդրի բոլոր լուծումներն ու նրբությունները և օրենսդրական պահանջների մեկնաբանման մեթոդները:
<<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնում անցկացվող դասընթացների առավելությունները
Չափանիշներ, ըստ որի բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ ընտրում են հենց մեր կենտրոնը
<<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնն իրականացնում է ուսուցողական դասընթացների մեծ ընտրություն՝ հաշվապահության, հարկային հաշվառման, մենեջմենթի, մարքեթինգի, աշխատանքային օրենսդրության և կադրերի կառավարման բնագավառներում և տեղեկատվական համակարգերում և այլն:
Եթե դուք Ձեր առջև հեռանկարային և մրցունակ մասնագիտություն ձեռք բերելու խնդիր եք դրել, ապա մեր Կենտրոնի կողմից առաջարկվող դասընթացներին մասնակցելը լավագույն տարբերակն է և պրոֆեսիոնալիզմին հասնելու երաշխիքը:
Դասընթացների մեթոդիկան, որը մշակվել է Կենտրոնի լավագույն մասնագետների կողմից, հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածոմ (3-6 ամիս) յուրացնել ինչպես տեսությունը, այնպես էլ ընտրված մասնագիտության գործնական հմտությունները
Մեր դասախոսները բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, ովքեր միաժամանակ զբաղվում են և դասախոսական գործունեությամբ և պրակտիկ աշխատանքով:
Մեր ուսանողները նրանց դասաժամերին զուտ պասիվ ունկնդիրներ չեն, այլ ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ, ովքեր դասախոսների հետ համատեղ քննարկում են ռեալ իրավիճակներ՝ ճիշտ որոշում կայացնելու փնտրտութով:
Ուսուցման գործընթացի առավելագույն մասը հիմնված է պրակտիկայի վրա, ինչը մեր ուսանողներին հնարավորություն է տալիս դասընթացի ավարտին պատրաստ լինել ռեալ գործնական աշխատանքին:
Մենք աշխատում ենք ուսուցումը դարձնել առավելագույնս հարմարավետ և առաջարկում ենք մասնակցել դասընթացներին Ձեզ համար հարմար ժամանակահատվածում՝ 10:00-ից 20:30-ը:
Հարմարավետ և լուսավոր լսարանները սպասում են Ձեզ: Վերջիններս հագեցած են ժամանակակից տեխնիկական հնարավորություններով և մեթոդական նյութերով:
Յուրաքանչյուր ամիս սկսվում է մի քանի նոր խմբերի դասընթաց՝ բոլոր մասնագիտությունների գծով և տարբեր ժամերին:
Դասերը անց են կացվում շաբաթական 3 անգամ, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն աշխատել և սովորել, այլ նաև հանձնարարությունները կատարելու ժամանակ ունենալ:
Կենտրոնը գրանցված և լիցենզավորված է ՀՀ գիտության և կրթության, ՀՀ արդարադատության և ՀՀ ֆինանսների նախարարությունների կողմից: Համապատասխանաբար, դասընթացների, սեմինարների և <<Էկոնոմիկա և իրավունք>> Կենտրոնի ուսուցողական ծրագերերի շրջանավարտներին տրվում են պետական նմուշի հավաստագրեր, որոնք ճանաչում ունեն ինչպես պետական, այնպես էլ միջազգային, համատեղ և մասնավոր կազմակերպությունների կողմից:
Սակայն, նույնիսկ հավաստագրի հանձնումից հետո անգամ՝ շրջանավարտների հետ կապը չի խզվում:
<<Աջակցություն շրջանավարտներին>> ծրագիրն օգնում է աշխատանքի տեղավորման և հետագայում նաև՝ մասնագիտական աճի հարցում, իսկ <<Մասնագետների շարունակական զարգացման>> ծրագիրն առաջարկում է բազմաթիվ սեմինարներ և հատուկ դասընթացներ՝ որակավորման բարձրացման նպատակով:
Կենտրոնի փորձը + Ձեր աշխատասիրությունը՝ Ձեր պրոֆեսիոնաիզմի, պահանջված և մրցունակ լինելու, կարիերայի աճի գրավականն է:
<<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնում անցկացվող որակավորման բարձրացման դասընթացների առավելությունները. Չափանիշներ, ըստ որի բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ ընտրում են հենց մեր կենտրոնը
Ցանկացած մասնագետի համար կայուն աշխատանք և կարիերայի աճ ունենալու երաշխիքը որակավորման շարունակական բարձրացումն է: <<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնը շուրջ 14 տարի աշխատում է բարձրակարգ լրացուցիչ շարունակական կրթության ապահովման բնագավառում: Մենք առաջարկում ենք շուրջ 30 ուսումնական ծրագիր՝ տարբեր ուղղություններով: Դրանք մասնագիտական վերապատրաստման, որակավորման բարձրացման դասընթացներ են, կարճաժամկետ սեմինարներ՝ արդիկան թեմաներով, կորպորատիվ ուսումնական ծրագրեր, կազմակերպության ղեկավար անձնակազմի մասնագետների շարունակական զարգացում և այլն:
Մեր դասընթացների գլխավոր առավելություններից են՝
- Լինելով բազմաբնագավառ և բազմաֆունկցիոնալ, Կենտրոնը կազմակերպությունների ղեկավար անձնակազմի մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման նպատակով իրականացնում է ուսումնական ծրագրեր՝ տարբեր ուղղություններով:
- Դիմելով <<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոն, մասնագետը վստահ է, որ կգտնի և կընտրի մասնագիտական շարունակական զարգացման հենց այն ծրագիրը, որի անհրաժեշտությունը կա: Դրա հետ մեկտեղ, մի շարք ծրագրերում նա կարող է շարունակական մասնակցություն ունենալ տարիների ընթացքում, նույնիսկ՝ ողջ մասնագիտական գործունեության ժամանակահատվածում:
- մասնագետների որակավորման բարձրացման ծրագրերում ձեռք բերված գիտելիքների և հմտությունների բարձր որակը:
- ուսուցման հարմարավետ ձևի ընտրությունը՝ վերապատրաստման երկարաժամկետ դասընթացներից մինչև 1-2 օրյա ուսուցման արդյունավետ ծրագրերը:
- մի շարք արտահերթ սեմինարներին և դասընթացներին օպերատիվ անդրադառնալու ունակությունը, որոնք պայմանավորված են անընդհատ փոփոխվող օրենսդրական պահանջներով, ուժի մեջ մտնող, կազմակերպությունների ֆինանսատնտեսական, հարկային, հաշվապահական, իրավական, կադրային բնագավառների գործունեությունը կարգավորող նոր մեխանիզմների ներդրմամբ:
- որակավորման բարձրացման յուրաքանչյուր ծրագրերը (դասընթացներ, սեմինարներ, թրեյնինգներ և այլն) անց են կացնում միայն բարձր որակավորում ունեցող մասնագետները, այդ թվում նաև՝ մեթոդաբանները, օրենսդրական դաշտի մշակողները, ովքեր աշխատանքային մեծ փորձ ունեն տնտեսության ռեալ հատվածներում:
- գործատուների և մասնագետների վստահությունը ամրագրվում է այն հանգամանքով, որ ոչ մի կարևոր նորություն, ոչ մի կարևոր հարց և ուղղություն չի անտեսվի, ավելին կքննարկվի և կուսումնասիրվի օպերատիվ կերպով, այդ թվում՝ արտահերթ սեմինարների շրջանակներում:
Այս բոլոր գործոնների արդյունքում, մեր ծրագրերի մասնակիցների ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակը բավականին բարձր է գնահատվում պետական կառավարման մարմինների, միջազգային ճանաչում ունեցող մի շարք հեղինակավոր, աուդիտորական, խորհրդատվական և ֆինանսաբանկային կազմակերպությունների ղեկավարների և բազմահազար գործատուների կողմից, որոնք աշխատում և գործունեություն են ծավալում ՀՀ-ում: