Կադրերի գծով մասնագետներ

Կազմակերպությունում կադրային ծառայություններում աշխատող մասնագետների պատրաստման  դասընթաց /HR Manager/:

Կադրային ծառայություններում աշխատող մասնագետների պատրաստման  դասընթացի /HR Manager/ մասնակիցները ստանում են գիտելիքներ և հմտություններ որոնք անհրաժեշտ են և բավարար կադրերի բաժնում, որպես՝ մենեջեր և կադրերի գծով պատասխանատու կամ ղեկավար աշխատելու համար: 

Այս դասընթացը հիմնված է  տեսության, ՀՀ աշխատանքային օրենսդրության  խորքային ուսումնասիրության վրա, որը կարգավորում է աշխատանքային հարաբերություններն ու աշխատակազմի կառավարման ողջ համակարգը: Տեսական գիտելիքների մեջ ներառված են նաև՝ աշխատակազմի կառավարման մեթոդներն ու մեթոդաբանությունը, որն ուղեկցվում է հայրենական և արտերկրյա առաջատար փորձի ուսումնասիրությամբ:

Առավելապես ամբողջական է յուրացվում կադրերի գծով մենեջերի կառավարման  արդյունավետ մեխանիզմները և գործիքները:

Դասընթացի մասնակիցները ամբողջապես յուրացնում են աշխատակազմի ղեկավարման ավտոմատացված ծրագրերը, որոնք իրականացվում են համակարգչի, IT տեխնոլոգիաների օգնությամբ:

Դասընթացի տևողությունը կազմում է 3 ամիս: