Գրանցվել Պրակտիկայի կենտրոնում

Յուրաքանչյուր մասնագետի համար կայուն աշխատանքի և մասնագիտական աճի երաշխիքը շարունակական պրոֆեսիոնալ զարգացումն է: 

<<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնը 1999թ.-ից իրականացնում է կազմակերպության կառավարման ապարատի մասնագետների շարունակական պրոֆեսիոնալ զարգացման ծրագրերի մի ողջ համալիր: Վերջինիս շրջանակներում իրականացվող սեմինարների և դասընթացների մասնակիցների թվին են պատկանում կազմակերպությունների ղեկավարները, հաշվապահները, աուդիտորները, ֆինանսիստները, իրավաբանները, կադրերի բաժնի մասնագետները, մարքեթոլոգները, մենեջերները և այլն: 

Մենք առաջարկում ենք շուրջ 30 ուսումնական ծրագիր մի շարք ուղղություններով, այդ թվում՝ որակավորման բարձրացում, մասնագիտական վերապատրաստում, արդիական թեմաներով իրականացվող կարճաժամկետ սեմիանարներ  և երկարաժամկետ դասընթացներ, կազմակերպությունների կառավարման ապարատի մասնագետների շարունակական պրոֆեսիոնալ զարգացման տարբեր, այդ թվում՝ կորպորատիվ ուսուցման ծրագրեր և այլն: