Կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների կազմումը միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան

Ներկայումս, հաստատված կարգի համաձայն, բոլոր ֆինանսական հաշվետվությունները (հաշվեկշիռը և այլն՝ ձև 1-5)   կազմակերպությունները լրացնում են ֆինանսական  հաշվետվությունների միջազգային ստանդարտներին  (IFRS) համապատասխան: Պետության կողմից այս հաշվետվությունների որոշակի ձև հաստատված չէ, սակայն պարտադիր պայման է ստանդարտների պահանջների կատարումը  և  բոլոր անհրաժեշտ ցուցանիշների արտացոլումն այդ ձևերում: 
Այս ամենը որոշակի դժվարություններ է ստեղծում կազմակերպությունների համար՝ առաջ բերելով մեթոդական օգնության պահանջ: 

Այդ նպատակով <<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնը կազմակերպում է սեմինարներ՝ <<Ֆինանսական հաշվետվությունների կազմում միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան>>:

Սեմինարներն անց են կացվում ինչպես կենտրոնում, այնպես էլ՝ տեղում: 

Սեմինարների տևողությունը 3-ից 6 օր է: