Դասընթաց <<Հաշվապահական հաշվառման հաշվային պլան և հաշիվների թղթակցություններ>>

Մասնագետների որակավորման բարձրացման ծրագրի շրջանակներում կազմակերպվում է <<Հաշվապահական հաշվառման հաշվային պլան և հաշիվների թղթակցություններ>> դասընթացը:  Դասընթացի մասնակիցները խորացված ուսումնասիրում են հաշվապահական հաշվառման հաշվային պլանը,  որը համապատասխանում է միջազգային հաշվապահական ստանդարտներին: Հատուկ ուշադրության են արժանանում ոչ ստանդարտ հարցեր, որոնք մասնագետների համար բարդություն են ներկայացնում, նաև այն խնդիրները, որոնք առնչվում են բարդ ստանդարտներին և իրավիճակներին: 

Դասընթացի սահմաններում մասնակիցները ստանում են անհրաժեշտ տեսական գիտելիքներ, ձեռք են բերում նաև գործնական հմտություններ: 

Դասընթացի մասնակիցներին տրամադրվում են անհրաժեշտ գրականություն և նյութեր: