Մեր առանձնահատկությունները
<<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնն իրականացնում է ուսուցողական դասընթացների մեծ ընտրություն՝ հաշվապահության, հարկային հաշվառման, մենեջմենթի, մարքեթինգի, աշխատանքային օրենսդրության և կադրերի կառավարման բնագավառներում և տեղեկատվական համակարգերում և այլն:
Եթե դուք Ձեր առջև հեռանկարային և մրցունակ մասնագիտություն ձեռք բերելու խնդիր եք դրել, ապա մեր Կենտրոնի կողմից առաջարկվող դասընթացներին մասնակցելը լավագույն տարբերակն է և պրոֆեսիոնալիզմին հասնելու երաշխիքը:
Դասընթացների մեթոդիկան, որը մշակվել է Կենտրոնի լավագույն մասնագետների կողմից, հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածոմ (3-6 ամիս) յուրացնել ինչպես տեսությունը, այնպես էլ ընտրված մասնագիտության գործնական հմտությունները:
Մեր դասախոսները բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, ովքեր միաժամանակ զբաղվում են և դասախոսական գործունեությամբ և պրակտիկ աշխատանքով:
Մեր ուսանողները նրանց դասաժամերին զուտ պասիվ ունկնդիրներ չեն, այլ ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ, ովքեր դասախոսների հետ համատեղ քննարկում են ռեալ իրավիճակներ՝ ճիշտ որոշում կայացնելու փնտրտութով:
Ուսուցման գործընթացի առավելագույն մասը հիմնված է պրակտիկայի վրա, ինչը մեր ուսանողներին հնարավորություն է տալիս դասընթացի ավարտին պատրաստ լինել ռեալ գործնական աշխատանքին:
Մենք աշխատում ենք ուսուցումը դարձնել առավելագույնս հարմարավետ և առաջարկում ենք մասնակցել դասընթացներին Ձեզ համար հարմար ժամանակահատվածում՝ 10:00-ից 19:00-ը:
Հարմարավետ և լուսավոր լսարանները սպասում են Ձեզ: Վերջիններս հագեցած են ժամանակակից տեխնիկական հնարավորություններով և մեթոդական նյութերով:
Յուրաքանչյուր ամիս սկսվում է մի քանի նոր խմբերի դասընթաց՝ բոլոր մասնագիտությունների գծով և տարբեր ժամերին:
Դասերը անց են կացվում շաբաթական 3 անգամ, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն աշխատել և սովորել, այլ նաև հանձնարարությունները կատարելու ժամանակ ունենալ:
Կենտրոնը գրանցված և լիցենզավորված է ՀՀ գիտության և կրթության, ՀՀ արդարադատության և ՀՀ ֆինանսների նախարարությունների կողմից: Համապատասխանաբար, դասընթացների, սեմինարների և <<Էկոնոմիկա և իրավունք>> Կենտրոնի ուսուցողական ծրագերերի շրջանավարտներին տրվում են պետական նմուշի հավաստագրեր, որոնք ճանաչում ունեն ինչպես պետական, այնպես էլ միջազգային, համատեղ և մասնավոր կազմակերպությունների կողմից:
Սակայն, նույնիսկ հավաստագրի հանձնումից հետո անգամ՝ շրջանավարտների հետ կապը չի խզվում:
<<Աջակցություն շրջանավարտներին>> ծրագիրն օգնում է աշխատանքի տեղավորման և հետագայում նաև՝ մասնագիտական աճի հարցում, իսկ <<Մասնագետների շարունակական զարգացման>> ծրագիրն առաջարկում է բազմաթիվ սեմինարներ և հատուկ դասընթացներ՝ որակավորման բարձրացման նպատակով:
Կենտրոնի փորձը + Ձեր աշխատասիրությունը՝ Ձեր պրոֆեսիոնալիզմի, պահանջված և մրցունակ լինելու, կարիերայի աճի գրավականն է