Մեր առանձնահատկությունները

Յուրաքանչյուր մասնագետի համար կայուն աշխատանքի և մասնագիտական աճի երաշխիքը շարունակական պրոֆեսիոնալ զարգացումն է: 

<<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնը 1999թ.-ից իրականացնում է կազմակերպության կառավարման ապարատի մասնագետների շարունակական պրոֆեսիոնալ զարգացման ծրագրերի մի ողջ համալիր: Վերջինիս շրջանակներում իրականացվող սեմինարների և դասընթացների մասնակիցների թվին են պատկանում կազմակերպությունների ղեկավարները, հաշվապահները, աուդիտորները, ֆինանսիստները, իրավաբանները, կադրերի բաժնի մասնագետները, մարքեթոլոգները, մենեջերները և այլն: 

Մենք առաջարկում ենք շուրջ 30 ուսումնական ծրագիր մի շարք ուղղություններով, այդ թվում՝ որակավորման բարձրացում, մասնագիտական վերապատրաստում, արդիական թեմաներով իրականացվող կարճաժամկետ սեմիանարներ  և երկարաժամկետ դասընթացներ, կազմակերպությունների կառավարման ապարատի մասնագետների շարունակական պրոֆեսիոնալ զարգացման տարբեր, այդ թվում՝ կորպորատիվ ուսուցման ծրագրեր և այլն: 

Մեր դասընթացների առանձնահակտությունները

  • Լինելով բազմաբնագավառ և բազմաֆունկցիոնալ, Կենտրոնը կազմակերպությունների ղեկավար անձնակազմի մասնագետների  շարունակական մասնագիտական զարգացման նպատակով  իրականացնում  է ուսումնական ծրագրեր՝ տարբեր ուղղություններով:
  • Դիմելով <<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոն, մասնագետը վստահ է, որ կգտնի և կընտրի շարունակական պրոֆեսիոնալ զարգացման հենց այն  ծրագիրը, որի անհրաժեշտությունը կա: Դրա հետ մեկտեղ, մի շարք ծրագրերում նա կարող է շարունակական մասնակցություն ունենալ տարիների ընթացքում, նույնիսկ՝ ողջ մասնագիտական գործունեության ժամանակահատվածում:
  • մասնագետների որակավորման բարձրացման ծրագրերում ձեռք բերված  գիտելիքների և հմտությունների  բարձր որակը:
  • ուսուցման հարմարավետ ձևի ընտրությունը՝ վերապատրաստման երկարաժամկետ դասընթացներից մինչև 1-2 օրյա ուսուցման արդյունավետ ծրագրերը:
  • մի շարք արտահերթ սեմինարներին և դասընթացներին օպերատիվ անդրադառնալու ունակությունը, որոնք պայմանավորված են անընդհատ փոփոխվող օրենսդրական  պահանջներով, ուժի մեջ մտնող կազմակերպությունների ֆինանսատնտեսական, հարկային, հաշվապահական, իրավական, կադրային բնագավառների գործունեությունը կարգավորող  նոր մեխանիզմների ներդրմամբ:
  • որակավորման բարձրացման յուրաքանչյուր ծրագրերը (դասընթացներ, սեմինարներ, թրեյնինգներ և այլն)  անց են կացնում միայն բարձր որակավորում ունեցող մասնագետները, այդ թվում նաև՝ մեթոդաբանները, օրենսդրական դաշտի մշակողները, ովքեր աշխատանքային մեծ փորձ ունեն տնտեսության ռեալ հատվածներում:
  • գործատուների և մասնագետների վստահությունը ամրագրվում է այն հանգամանքով, որ ոչ մի կարևոր նորություն, ոչ մի  կարևոր հարց և ուղղություն չի անտեսվի, ավելին կքննարկվի և կուսումնասիրվի  օպերատիվ կերպով, այդ թվում՝ արտահերթ սեմինարների շրջանակներում:
Այս բոլոր գործոնների արդյունքում, մեր ծրագրերի մասնակիցների ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակը բարձր է գնահատվում պետական կառավարման մարմինների, միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների ղեկավարների և բազմահազար գործատուների և մասնագետների կողմից: