<<Արտահանում-Ներմուծում. Հայաստան-ԵԱՏՄ. Հայաստան-Երրորդ երկրներ. Համատեղ տնտեսական գործունեություն>> թրեյնինգ-դասընթացներ

31.05.2018

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ-ՆԵՐՄՈՒԾՈՒՄ.

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵԱՏՄ.

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ.

ՀԱՄԱՏԵՂ  ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ 

ԹՐԵՅՆԻՆԳ - ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 


«Էկոնոմիկա և իրավունք» Կենտրոնում մասնագետների շարունակական պրոֆեսիոնալ զարգացման ծրագրի շրջանակներում մեկնարկում է «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ  ԵՎ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ  ՀԱՄԱՏԵՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԻՐԱՎԱՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՔԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ. ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ» ԹԵՄԱՅՈՎ նոր դասընթաց, որը պրակտիկ հնարավորություն է մասնագետների աշխատանքն առավելագույնս ինքնուրույն և արդյունավետ դարձնելու  համար:

 ԴԱՍԸՆԹԱՑԻ  ՄԵԿՆԱՐԿԸ՝  27.06.18Թ., Ժ. 18:30 

ԴԱՍԸՆԹԱՑԻ  ԸՆԹԱՑՔՈՒՄ  ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ՝

ØՄաքսային և հարկային օրենսդրություն ու կարգավորումներ, ԵՏՄ և երրորդ երկրներ ապրանքների և ծառայությունների արտահանում և ներմուծում:

ØՄաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ:

ØՄաքսային հայտարարագրի լրացումը և ներկայացումը մաքսային մարմիններին՝ գրանցում, մաքսային հսկողություն, բացթողում, էլեկտրոնային համակարգի միջոցով ապրանքների հայտարարագրման կարգը, ապրանքների մաքսային հայտարարագրի լրացման կարգը:

ØՓաստաթղթերի միասնական արխիվի կիրառություն. Ապրանքների հայտարարագրի ճշգրտում:

ØԼիազորված տնտեսական օպերատորի էլեկտրոնային համակարգ. Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը, տեսակները, կարգավիճակի տրամադրման համար նախատեսված պահանջները և մաքսային մարմիններին դիմելու կարգը, դրանց պատասխանատվությունը:

ØՄաքսային ընթացակարգեր.

§«Բացթողում ներքին սպառման համար»

§«Արտահանում»

§«Ժամանակավոր ներմուծում»

§«Ժամանակավոր արտահանում»

§«Վերամշակում ներքին տարածքում»

§«Վերամշակում ներքին տարածքից դուրս»

§«Վերամշակում ներքին սպառման համար»

§«Ազատ պահեստ»

§«Մաքսային պահեստ»

§«Ազատ գոտի»

§«Հատուկ մաքսային ընթացակարգ»

§«Վերաարտահանում»

§«Վերաներմուծում»

§«Հրաժարում հօգուտ պետության»

§«Ոչնչացում»

§«Անմաքս առևտրի խանութ»

§«Մաքսային տարանցում»

ØԱվելացված Արժեքի Հարկը մաքսային օրենսդրության ընթացակարգերի հետ համադրության մեջ, այդ թվում՝ ԵԱՏՄ, երրորդ  երկրներ, համատեղ գործունեություն:

ØԳործնականում դժվարություն ներկայացնող իրավիճակների լուծման եղանակներ:

ØՄասնագետներին հուզող, ինչպես նաև հրատապ և պրակտիկ այլ հարցերի պատասխաններ:

 

    Դասընթացներին  գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել  060 65-24-80, 091 54-24-81, 077 54-24-81 հեռախոսահամարներով կամ գրել  economcentre@gmail.com էլ. հասցեին:

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ  ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝   10 ժամ (5 դաս)


    Մասնակիցներին,  դասընթացին հաջորդող երկու ամիսների ընթացքում, հնարավորություն  է տրվում անվճար մասնակցելու  Կենտրոնի կողմից իրականացվող սեմինարներին  հետևյալ  թեմաներով՝  

 

     Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվում է ՀՀ արդարադատության, ՀՀ ֆինանսների,  ՀՀ կրթության  և գիտության նախարարությունների կողմից  գրանցված և լիցենզավորված «Էկոնոմիկա և Իրավունք Կենտրոնի» հավաստագիր:

« Վերադառնալ ցանկ