Աջակցության ծրագրեր

06.10.2017

 

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ

ՀԱՆՐԱՅԻՆ  ՀԱՏՎԱԾԻ  ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

(ՊՈԱԿ-ՆԵՐ,  ՀՈԱԿ-ՆԵՐ,  ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱ­ՎԱՐ­ՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ, ՏԻՄ-ԵՐ)

 

Հարգելի գործընկեր,

 

<<Էկոնոմիկա և Իրավունք Կենտրոնն>> իրականացնում է Հանրային հատվածի կազմակերպությունների համար նախատեսված Աջակցության Ծրագրեր:     

Աջակցության Ծրագրերում արդեն ընդգրկված են հանրային հատվածի կազմակերպություններում աշխատող 50-ից ավելի մասնագետներ  և տնօրեններ:

Աջակցության Ծարգրերի շրջանակներում տրամադրվում է անհրաժեշտ մասնագիտական տեղեկատվություն և վերապատրաստում ամենատարբեր ուղղություններով: Ծրագրի շահառուներն են՝ հանրային հատվածի կազմակերպությունների տնօրենները, HR մասնագետները, հաշվապահներն ու  ֆինանսական հատվածի պատասխանատուները, այլ մասնագետներ ևս:

Աջակցության Ծրագրերը ներառում են ինչպես կարճաժամկետ նախագծեր, այնպես էլ երկարաժամկետ  Ծրագրեր ամենատարբեր ուղղություններով:

 

Մասնավորապես՝

 

ՀԱՆՐԱՅԻՆ  ՀԱՏՎԱԾԻ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ  ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Այդ թվում՝

-         Հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման կանոնները, եղանակները, առանձնահատկությունները,

-         Հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենսդրաիրավական ակտերը,

-         «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը.

§  սույն օրենքից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները,

§  սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:

-          Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը (ՀՀՀՀՍ),

-          Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը,

-         Կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը,

-          Կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը,

Հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների առանձնահատկությունները հանրային հատվածի կազմակերպություններում:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ  ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԿԱԴՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ  ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՀԱՆՐԱՅԻՆ  ՀԱՏՎԱԾԻ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

Այդ թվում՝

Աշխատանքային օրենսդրություն և կադրային գործավարության, փաստաթղթաշրջանառություն

§  Աշխատանքային օրենսդրության նպատակը և սկզբունքները

§  Ներքին կարգապահական կանոնների մշակում

§  Աշխատանքային պայմանագրերի կազմում

§  Աշխատանքի էական պայմանների փոփոխման ձևակերպում

§  Արտաժամյա և գիշերային աշխատանքի վարձատրություն

§  Աշխատանքի վարձատրությունը ծանր և վնասակար աշխատանքների կատարման դեպքում

§  Արձակուրդների և գործուղումների ձևակերպում

§  Աշխատանքային կարգապահություն

§  Նյութական պատասխանատվություն

§  Աշխատանքային պայմանագրի լուծման գործընթացի ձևակերպում

§  Աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողություն

Մարդկային ռեսուրսների կառավարում

·         Մարդկային ռեսուրսների պլանավորում, ընտրություն (հավաքագրում)

·         Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կիրառվող  կարգեր  և  ընթացակարգեր (ադապտացում)

·         Մարդկային ռեսուրսների ուսուցում և զարգացում (զարգացում)

·         Մարդկային ռեսուրսների ղեկավարման հմտություններ և գործիքներ (վերահսկում)

·         Մարդկային ռեսուրսների գործունեության էֆեկտիվության ցուցանիշների ներդնում (գնահատում)


ՀԾ  ՆԵՐԴՐՄԱՆ  ԽՆԴԻՐՆԵՐԸ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ


2018թ.-ից հանրային   հատվածի  բոլոր  կազմակերպություններն  անցնելու  են <<ՀԾ-Հաշվապահ՝ հանրային հատված>> հաշվապահության ավտոմատացված համակարգին:

Նշված համակարգի ներդրումը հանրային հատվածի կազմակերպություններում որոշակի  առանձնահատկություններ ունի: Աջակցության Ծրագրերը հնարավորություն են տալիս տվյալ ոլորտի կազմակերպություններին կոնկրետ ժամանակահատվածում ներդնել ավտոմատացված համակարգ և անխափան ու արդյունավետ աշխատել:

Այդ թվում՝   

Ø  Ծանոթացում

Ø  Ուղեկցում

Ø  Ծրագրի տեղադրում

Ø  Ծրագրի ամբողջական ներդրում բոլոր անհրաժեշտ ուղղություններով և հնարավորություններով

Ø  Ծրագրի գործարկում և շահագործում

Ø  Ծրագրի անխափան գործարկման և շահագործման ուղեկցում

Ø  Անհրաժեշտ խորհրդատվական աշխատանքների իրականացում

Ø  6 ամսից մինչև մեկ տարի տևողությամբ աջակցություն սպասարկմանը, հարց ու պատասխան

Ø  Աջակցություն այլ անհրաժեշտ աշխատանքներին

   ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ   ԲԱԶՄԱԹԻՎ   ԱՅԼ  ԾՐԱԳՐԵՐ   ԵՎՍ

ՀԱՆՐԱՅԻՆ  ՀԱՏՎԱԾԻ   ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՀԱՄԱՐ

 


« Վերադառնալ ցանկ