MS Excel ծրագրի խորացված դասընթացը տնտեսական, սոցիոլոգիական, հաշվապահական և այլ հաշվարկների համար

MS Excel-ը ներկայիս առավել տարածված էլեկտրոնային աղյուսակներից է, որն իրենից ներկայացվում է բարձր մակարդակի կառուցողական գործիքային համակարգ: Այն հնարավորություն է տալիս մի շարք հասկանալի և հասանելի մեթոդներով լուծել բազմաբնույթ խնդիրներ՝ ապահովելով մի շարք ոլորտներում (տնտեսական, տնտեսագիտական, սոցիոլոգիական, իրավունքի և այլն) ամենատարբեր բնագավառների ավտոմատացումը: Մասնավորապես՝ տնտեսության ոլորտում հնարավոր է ավտոմատացնել՝

  • հաշվապահությունը
  • ֆինանսական  հաշվառումն ու վերլուծությունը
  • տարբեր գերատեսչություններին ուղարկվող փաստաթղթերի նախապատրաստումը
  • կազմակերպության գործունեության պլանավորումն  ու գնահատականը և այլն:
 Ֆինանսատնտեսական ոլորտում աշխատող մասնագետներին մենք առաջարկում ենք Excel համակարգով աշխատելու  ուսուցողական համալիր ծրագիր: Ուսուցման նպատակը գիտելիքների և հմտությունների փոխանցումն է՝ միտված ծրագրում աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: 

Դասընթացի նպատակը. MS Excel ծրագրի ընդլայնված հնարավորությունների  ուսումնասիրությունը, որը հնարավորություն է տալիս ֆինանսական ոլորտի մասնագետներին էլեկտրոնային աղյուսակներում իրականացնել բարդ հաշվարկներ, հեշտ և արագ վերլուծել մեծ ծավալի տվյալներ: Դասընթացն ունկնդիրներին հնարավորություն է տալիս՝

  • ունենալ MS Excel ծրագրի հնարավորությունների ամբողջական պատկերացում և լուծել կազմակերպությունների ֆինանսահաշվապահական աշխատանքի հետ կապված բարդ խնդիրներ,
  • ընտրել մեթոդներ նախատեսված տնտեսական կոնկրետ խնդրի լուծման համար,
  • տնտեսական ոլորտի խնդիրների լուծման ալգորիթմների կազմում,
  • MS Excel-ում իրականացնել տնտեսական հաշվարկներ,
  • ֆինանսական հաշվարկների համար կիրառել ֆինանսական ֆունկցիաները,
  • իրականացնել տեսակավորում, ֆիլտրում, տվյալների բազայում հանրագումարների և ամփոփ հաշվետվությունների ամրագրում, համաձայն  MS Excel-ի ցանկի,
  • ընտրել տնտեսական տեղեկատվության գրաֆիկական  արտացոլման տեսակը՝ կախված վերջինիս բնույթից,
  • կիռառել MS Excel ծրագրի կանխատեսման գրաֆիկական մեթոդներն՝ ուղղված տնտեսական դաշտում հիմնավորված  որոշումների կայացմանը: 
Դասընթացի ծրագիրը

1. Հաշվարկներ Excel-ում

MS Excel ծրագրով աշխատելու ընդհանուր հարցեր /դրույթներ/
  • Excel-ի էջում տվյալների մուտքը, խմբագրումն ու ձևակերպումը,
  • էջերի ձևակերպումը,
  • վանդակների հետ աշխատանք,
  • բանաձևերի մուտքը և պատճենումը,
  • տրամաբանական մեծությունների կիրառում,
  • էջերի հետ աշխատանք
Թվային տեղեկատվության մշակում
  • խնդիրներ՝ առանց ֆունկցիաների կիառման,
  • ամբողջ թվերի հետ գործողություն

Ոչ թվային տեղեկատվության մշակում,
  • տեքստի մշակման խնդիրներ,
  • խնդիրներ՝ տարեթվի և ժամանակի  տվյալների հետ 
  • այլ գրքերից և էջերից տվյալ վանդակում հղումների օգտագործում
  • անվանական վանդակների և միջակայքերի օգտագործում

2. Աշխատանք Excel-ի ներդրված ֆունկցիաների հետ  

  • Վիճակագրական ֆունկցիաներ,
  • Տրամաբանական ֆունկցիաներ,
  • Մաթեմատիկական ֆունկցիաներ,
  • Տեքստային ֆունկցիաներ,
  • Հղումներ և ֆունկցիաների զանգվածներ,
  • Ֆինանսական ֆունկցիաներ

3. If-else  վերլուծություն

4. Տվյալների սորտավորում 

  • տվյալների սորտավորում՝ մեկ բանալու 
  • տվյալների սորտավորում՝ մի քանի բանալու սկզբուքնով
  • խնդիրներ, որոնք լուծվում են տվյալների սորտավորման սկզբունքի իրականացմամբ 

5. Ֆիլտրեր 

  • ինչպես իրականացնել ֆիլտրում մի քանի չափանիշով,
  • ինչպես օգտագործել ֆիլտրված տվյալները այլ աղյուսակում,

Ընդլայնված ֆիլտրում
  • բազմաստիճան սորտավորում
  • վերջնահաշվարկի իրականացում
  • կոնսոլիդացում
6. Ամփոփ աղյուսակներ

  • աշխատանք՝  մեծ ծավալի տվյալների հետ
  • ամփոփ աղյուսակների կազմում
  • ամփոփ աղյուսակներում տվյալների խմբավորում

7. Հաշվետվությունների կազմում

  • վերջնահաշվարկի, հաշվետվությունների կազմում
  • կոնսոլիդացված հաշվետվությունների կազմում

8. Գծապատկերների և գրաֆիկների կազմում

  • MS Excel-ի ուսուցողական դասընթացի ավարտին  դուք կունենաք այս ծրագրում աշխատելու հետևյալ հմտությունները.
  • MS Excel ծրագրի օգտագործումը՝ տնտեսական տեղեկատվության հետ աշխատելիս
  • Տնտեսական հաշվարկների իրականացում MS Excel ծրագրի օգնությամբ
  • Հիմնական գործողությունների կիրառում՝ MS Excel-ի տվյալների բազայի հետ աշխատելիս 
  • MS Excel-ի շրջանակներում ստացված արդյունքների վերլուծություն և տնտեսական  վիրտուալ փորձի իրականացում:
Մի քանի կոճակների սեղմումով կարող եք իրականացնել բարդ մաթեմատիկական հաշվարկներ  ոչ միայն երկու թվի, այլ մեծ թվային մասիվների հետ, ներմուծել համացանցային տեղեկատվությունն աշխատանքային աղյուսակում, փոխկապակցել տվյալ աղյուսակի տվյալները մյուս էջերի տվյալների հետ, կառուցել գրաֆիկ, արագ տեսակավորել տվյալներն ու ներկայացնել կարևորագույնը, հաշվարկել միջին մեծությունները, ինչպես նաև՝ ստեղծել տրամաբանական ֆունկցիաներ՝ ցանկացած տնտեսական խնդրին կոմպլեքս լուծում: