Մենեջմենթ և մարքեթինգ
Ժամանակակից տնտեսության մեջ դժվար է վերաարժևորել կառավարման բնագավառում աշխատող մասնագետների դերը, մասնավորապես, մենեջերների և մարքեթոլոգների՝ կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման համատեքստում: Հետևաբար առավել արդիական են դառնում
- կառավարման իրավունակությունը,
- կիրառական մակարդակում ժամանակակից մենեջմենթի և մարքեթինգի սկզբունքների օգտագործումը,
- կազմակերպչական գործընթացների, որակների, մարդկային ռեսուրսների, ֆինանսների, ռիսկերի և կոնֆլիկտների գրագետ կառավարումը և այլն:
Հենց այս բոլոր հմտությունների զարգացումն է ընկած <<Էկոնոմիկա և Իրավունք>> Կենտրոնի կողմից առաջարկվող մենեջերների և մարքեթոլոգների որակավորման բարձրացման դասընթացի հիմքում:
Կախված կազմակերպության և կոնկրետ աշխատակցի առջև դրված նպատակներից, տեսական գիտելիքների և կիրառական հմտությունների մակարդակից, ընտրվում է մասնագետների որակավորման բարձրացման կոնկրետ ծրագիր:
Սա հաճախ ոչ ստանդարտ դասընթաց է, որն իրենից ներկայացնում է մի ճկուն համակարգ, որը հնարավորություն է տալիս մասնագետներին թեստավորելով՝ բացահայտել այն գիտելիքները, հմտությունները և հատկանիշները, որոնց հետագա զարգացման և խորացման կարիքը նրանք ունեն: Հենց այդ բազայի հիման վրա էլ կազմակերպվում են համապատասխան թրեյնինգ-դասընթացներ:
Այս բոլոր ծրագրերը հիմնված է մենեջմենթի և մարքեթինգի տեսության խորքային ուսումնասիրության և կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի կիրառական մեթոդների և ձևերի օպտիմալ համադրության վրա:
<<Կազմակերպություններում արդյունավետ մենեջմենթի և մարքեթինգի համակարգը>> գործող մասնագետների որակավորման բարձրացման դասընթաց է, որի շրջանակներում ուսումնասիրվում են՝
- արդյունավետ մենեջմենթի հիմունքները,
- մենեջմենթի ռազմավարությունները,
- մարտավարական մենեջմենթը,
- ձեռնարկատիրական գործունեության մենեջմենթը,
- բիզնես-պլանավորումը, բիզնես-ռազմավարությունը,
- ռեսուրսների կառավարման հիմունքները,
- գնումների կառավարումը,
- աշխատանքային կապիտալի կառավարումը,
- բյուջետավորումը,
- դրամական միջոցների և ֆինանսական հոսքերի կառավարումը,
- արդյունավետ մարքեթինգի հիմունքները, մարքեթինգային համակարգերը,
- շուկաների, հաճախորդների պահանջարկի և մրցակիցների հետազոտությունը,
- մրցակցային տեխնոլոգիաները մարքեթիգում,
- գովազդային գործունեության արդյունավետ համակարգերի կազմակերպումը,
- սպառողների և գնորդների վարքագիծը /Consumer and Buyer Behaviour/,
- վաճառքի խթանման կազմակերպումը և ապրանքների շրջանառության արդյունավետ համակարգի խթանումը,
- հասարակայնության հետ կապերը (PR) և վերջինիս կազմակերպման արդյունավետ մեթոդները,
- սպառողը և մանրածախ բիզնեսը,
- սպառողական վարքագծի ընկալումը, մոտիվացիան /դրդապատճառը/, մոդելավորումը,
- մերչենդայզինգի ռազմավարությունը՝ փուլերը, բյուջետը, դասակարգումը և ապրանքների ցուցադրումը,
- գնագոյացումը,
- մանրածախ ծառայությունները, ծառայություն մատուցողների միջավայրի կառավարումը,
- բրենդինգը, որակի կառավարումը,
- ռիթեյլ ծառայությունը,
- ապրանքների առաքման ծառայության կառավարումը,
- բիզնես գործողությունները, ֆինանսական զարգացումը, ֆրանչայզինգը,
- լոգիստիկան և բաշխումը, ռեսուրսների կառավարումը,
- տեղեկատվական տեխնոլոգիաները, կոմունիկացիաների կառավարումը, սպառողների և հաճախորդների համագործակցությունը,
- մանրածախ առևտրում մարդկային ռեսուրսները, աշխատանքային ռեսուրսների կառավարումը, մենեջմենթը և կազմակերպչական մշակույթը, մենեջերի վարքագիծը: