Թեմատիկ դասընթացներ

Մասնագետների շարունակական պրոֆեսիոնալ զարգացման համակարգի շրջանակներում <<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնը պարբերաբար անցկացնում է աշխատանքային օրենսդրության հետ կապված արդիական հարցերի վերաբերյալ մի շարք թեմատիկ սեմինարներ: 

Նման սեմինարները լինում են ինչպես մեկօրյա և երկօրյա, այնպես էլ ավելի երկար տևողությամբ: 

Դրանց ընթացքում խորացված ուսումնասիրվում են հարցեր, որոնք դժվարություն են ներկայացնում մասնագետների համար, մասնավորապես՝  

  • աշխատակիցների ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման կարգը,
  • աշխատանքային պայմանագրի կնքման և դադարեցման կարգը,
  • աշխատանքային և հանգստի ժամանակների, բոլոր տեսակի արձակուրդների հաշվառման առանձնահատկությունները,
  • միջին աշխատավարձի հաշվարկման առանձնահատկությունները,
  • երաշխիքներ և փոխհատուցումներ,
  • աշխատանքային օրենսդրության պահանջների առանձնահատկությունները գործունեության առանձին ոլորտներում,
  • այլ արդիական հարցեր: