Ավտոմատացված հաշվապահական համակարգերի ներդրում
Ժամանակակից պայմաններում, հատկապես, խոշոր և միջին, հաճախ նաև՝ փոքր կազմակերպություններում հաշվապահական հաշվառման ռացիոնալ և արդյունավետ իրականացումն անհնար է պատկերացնել առանց հաշվապահական ավտոմատացված համակարգերի:
ժամանակակից բարձր արդյունավետություն ունեցող հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերը ոչ միայն օգնում են՝
- զերծ մնալ հաշվառման սխալներից,
- խնայել աշխատանքային ժամանակը,
- բարձրացնել հաշվապահի աշխատանքի բովանդակայնությունը և ստեղծագործական բաղադրիչը,
- այլ նաև, որն ամենակարևորն է, ընձեռում է՝
- նոր հնարավորություններ կազմակերպությունում վերլուծական աշխատանքի համար,
- հնարավորություն ստանալ անհրաժեշտ տեղեկատվության ողջ համալիրը՝ կազմակերպության ֆինանսա-տնտեսական գործունեության զարգացման և օպտիմալացման համար:
<<Էկոնոմիկա և Իրավունք>> Կենտրոնը իրականացնում է կազմակերպություններում հաշվապահական ավտոմատացված համակարգերի ներդրման ողջ աշխատանքը՝ սկսած տվյալ կազմակերպությանը նպատակահարմար ծրագրի ընտրությունից, մինչև՝ վերջինիս տեղադրումը, ներդրումը, շահագործումը, ծրագրի շուրունակական աշխատանքի աջակցումը, աշխատակազմի ուսուցանումն ու հետագայում նաև՝ շարունակական խորհրդատվական գործունեությունը:
Կազմակերպություններում ներդրվում են ոչ միայն տեղական այլ նաև միջազգային ավտոմատացված համակարգեր, որոնցից առավել տարածված և մասնագետների շրջանում հայտնին ՝ <<ՀԾ-Հաշվապահ>>-ն է:
Համաձայն <<Հայկական ծրագրեր>> կազմակերպության հետ հաստատված համագործակցության, <<Էկոնոմիկա և Իրավունք>> Կենտրոնն արդեն տարիներ շարունակ իրականացնում է հայաստանյան կազմակերպություններում այս բարձր արդյունավետություն ունեցող ծրագրի ներդրման աշխատանքների ողջ համալիրը:
Կախված տվյալ կազմակերպության առանձնահատկություններից՝ ներդրվում է կա՛մ անհատական, կամ էլ ցանցային ծրագրեր:
Կազմակերպություններում մեկ այլ, լայն տարածում ունեցող <<1-C-հաշվապահություն>> ծրագրի ներդրումը իրականացվում է մի շարք այլ, հատուկ լիցենզավորում ունեցող կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Այս ծրագրերի ներդրմանը նախորդում է աշխատակազմի ուսուցման գործընթացը, կամ էլ այն իրականացվում է ծրագրի ներդրմանը զուգահեռ:
Իրականում, մեկ անգամ հաշվապահական ավտոմնատացված համակարգերով աշխատելուց հետո, ոչ մի հաշվապահի մոտ ցանկություն չի առաջանա <<աշխատել ձեռքով>>, քանի որ ավտոմատացված համակարգով աշխատելու հնարավորություններն ու առավելությունները անհամեմատելի են: