Աջակցություն միջազգային կապերին
<<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնի իրականացրած գործունեության կարևորագույն ուղղություններից է ծառայությունների մատուցման այն համալիր ծրագիրը, որը հասցեագրված է կազմակերպություններին և պրոֆեսիոնալներին՝ միջազգային կապերի հաստատման և բիզնեսի զարգացման ենթատեքստում:
Մասնավորապես՝
- գործարար կապերի և բիզնես հարաբերությունների հաստատում, պահպանում/կայացում/ և զարգացում,
- ծառայությունների մատուցում միջազգային շուկաներում արտադրանքի խթանման նպատակով,
- անհրաժեշտ տեղեկատվական ծառայությունների մատուցում բիզնեսի ոլորտին առնչվող, ինչպես նաև՝ օրենսդրության և այլ հարցերի շրջանակներում,
- խորհրդատվական ծառայությունների մատուցում (բիզնես, հարկեր, մաքսային ոլորտ, օրենսդրություն և այլն),
- աջակցություն տնտեսության ոլորտում միջազգային համատեղ կրթական, գիտական, մշակութային և այլ ծրագրերի իրականացմանը,
- ինչպես նաև՝ գործունեություն մի շարք այլ ուղղություններով: