Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ

Ժամանակակից չափանիշներին կազմակերպությունների կառավարման համակարգերի համապատասխանության հիմքում է հաշվապահական հաշվառումը՝ ըստ աշխարհում ընդունված կանոնների, մեթոդների և պահանջների:
Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում, ըստ ՀՀ օրենսդրության, պետք է իրականացվի ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (ՖՀՄՍ) համապատասխան:
Մասնագետների՝ նշված ստանդարտներով գործունեության ապահովման նպատակով <<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնը պրոֆեսիոնալ հաշվապահների որակավորման բարձրացման ծրագրի շրջանակներում կազմակերպում է <<Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ>> դասընթացը:

Դասընթացի շրջանակներում ուսումնասիրվում են բոլոր ստանդարտները,  տրվում են անհրաժեշտ պարզաբանումներ և մեկնաբանություններ ինչպես խոշոր, այնպես էլ փոքր և միջին  կազմակերպություններում դրանց կիրառման վերաբերյալ: 
Դասընթացի մասնակիցներին անհրաժեշտ գրականությունը և մեթոդական նյութերը տրամադրվում են ինչպես տպագրված, այնպես էլ էլեկտրոնային կրիչներով: 

Դասընթացի տևողությունը  2 ամիս է:

Դասընթացն ավարտելուց հետո մասնագետները, ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ամբողջությամբ և հիմնովին տիրապետում են հաշվապահական հաշվառման  դրույթներին՝ օրենքի պահանջներին  և ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին խիստ համապատասխան: