Կադրերի գծով մասնագետներ
Կազմակերպությունում կադրային ծառայություններում աշխատող մասնագետների պատրաստման դասընթաց /HR Manager/:
Կադրային ծառայություններում աշխատող մասնագետների պատրաստման դասընթացի /HR Manager/ մասնակիցները ստանում են գիտելիքներ և հմտություններ որոնք անհրաժեշտ են և բավարար կադրերի բաժնում, որպես՝ մենեջեր և կադրերի գծով պատասխանատու կամ ղեկավար աշխատելու համար:
Այս դասընթացը հիմնված է տեսության, ՀՀ աշխատանքային օրենսդրության խորքային ուսումնասիրության վրա, որը կարգավորում է աշխատանքային հարաբերություններն ու աշխատակազմի կառավարման ողջ համակարգը: Տեսական գիտելիքների մեջ ներառված են նաև՝ աշխատակազմի կառավարման մեթոդներն ու մեթոդաբանությունը, որն ուղեկցվում է հայրենական և արտերկրյա առաջատար փորձի ուսումնասիրությամբ:
Առավելապես ամբողջական է յուրացվում կադրերի գծով մենեջերի կառավարման արդյունավետ մեխանիզմները և գործիքները:
Դասընթացի մասնակիցները ամբողջապես յուրացնում են աշխատակազմի ղեկավարման ավտոմատացված ծրագրերը, որոնք իրականացվում են համակարգչի, IT տեխնոլոգիաների օգնությամբ:
Դասընթացի տևողությունը կազմում է 3 ամիս: