Մեր առանձնահատկությունները
Յուրաքանչյուր մասնագետի համար կայուն աշխատանքի և մասնագիտական աճի երաշխիքը շարունակական պրոֆեսիոնալ զարգացումն է:
<<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնը 1999թ.-ից իրականացնում է կազմակերպության կառավարման ապարատի մասնագետների շարունակական պրոֆեսիոնալ զարգացման ծրագրերի մի ողջ համալիր: Վերջինիս շրջանակներում իրականացվող սեմինարների և դասընթացների մասնակիցների թվին են պատկանում կազմակերպությունների ղեկավարները, հաշվապահները, աուդիտորները, ֆինանսիստները, իրավաբանները, կադրերի բաժնի մասնագետները, մարքեթոլոգները, մենեջերները և այլն:
Մենք առաջարկում ենք շուրջ 30 ուսումնական ծրագիր մի շարք ուղղություններով, այդ թվում՝ որակավորման բարձրացում, մասնագիտական վերապատրաստում, արդիական թեմաներով իրականացվող կարճաժամկետ սեմիանարներ և երկարաժամկետ դասընթացներ, կազմակերպությունների կառավարման ապարատի մասնագետների շարունակական պրոֆեսիոնալ զարգացման տարբեր, այդ թվում՝ կորպորատիվ ուսուցման ծրագրեր և այլն:
Մեր դասընթացների առանձնահակտությունները
- Լինելով բազմաբնագավառ և բազմաֆունկցիոնալ, Կենտրոնը կազմակերպությունների ղեկավար անձնակազմի մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման նպատակով իրականացնում է ուսումնական ծրագրեր՝ տարբեր ուղղություններով:
- Դիմելով <<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոն, մասնագետը վստահ է, որ կգտնի և կընտրի շարունակական պրոֆեսիոնալ զարգացման հենց այն ծրագիրը, որի անհրաժեշտությունը կա: Դրա հետ մեկտեղ, մի շարք ծրագրերում նա կարող է շարունակական մասնակցություն ունենալ տարիների ընթացքում, նույնիսկ՝ ողջ մասնագիտական գործունեության ժամանակահատվածում:
- մասնագետների որակավորման բարձրացման ծրագրերում ձեռք բերված գիտելիքների և հմտությունների բարձր որակը:
- ուսուցման հարմարավետ ձևի ընտրությունը՝ վերապատրաստման երկարաժամկետ դասընթացներից մինչև 1-2 օրյա ուսուցման արդյունավետ ծրագրերը:
- մի շարք արտահերթ սեմինարներին և դասընթացներին օպերատիվ անդրադառնալու ունակությունը, որոնք պայմանավորված են անընդհատ փոփոխվող օրենսդրական պահանջներով, ուժի մեջ մտնող կազմակերպությունների ֆինանսատնտեսական, հարկային, հաշվապահական, իրավական, կադրային բնագավառների գործունեությունը կարգավորող նոր մեխանիզմների ներդրմամբ:
- որակավորման բարձրացման յուրաքանչյուր ծրագրերը (դասընթացներ, սեմինարներ, թրեյնինգներ և այլն) անց են կացնում միայն բարձր որակավորում ունեցող մասնագետները, այդ թվում նաև՝ մեթոդաբանները, օրենսդրական դաշտի մշակողները, ովքեր աշխատանքային մեծ փորձ ունեն տնտեսության ռեալ հատվածներում:
- գործատուների և մասնագետների վստահությունը ամրագրվում է այն հանգամանքով, որ ոչ մի կարևոր նորություն, ոչ մի կարևոր հարց և ուղղություն չի անտեսվի, ավելին կքննարկվի և կուսումնասիրվի օպերատիվ կերպով, այդ թվում՝ արտահերթ սեմինարների շրջանակներում:
Այս բոլոր գործոնների արդյունքում, մեր ծրագրերի մասնակիցների ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակը բարձր է գնահատվում պետական կառավարման մարմինների, միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների ղեկավարների և բազմահազար գործատուների և մասնագետների կողմից: