Արտագնա դասընթացներ և սեմինարներ տեղերում, այդ թվում՝ Հայաստանի մարզերում

<<Էկոնոմիկա և Իրավունք>> կենտրոնի կողմից իրականացվող մասնագետների պատրաստման և շարունակական պրոֆեսիոնալ զարգացման մի շարք ծրագրեր կազմակերպվում են տեղերում, այդ թվում նաև՝ Հայաստանի շրջաններում: 

Մայրաքաղաքից հեռու գտվող շրջանների և մարզերի մասնագետների համար շարունակական պրոֆեսիոնալ զարգացման համակարգին կամ դրա առանձին դասընթացներին և սեմինարներին մասնակից դառնալու լրացուցիչ հնարավորություն է ստեղծվում:

Շրջաններում դասընթացները կազմակերպվում են բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ հաշվապահական և հարկային հաշվառում, հարկային օրենսդրություն, ֆինանսներ, կառավարչական հաշվառում, աշխատանքային օրենսդրություն և կադրերի կառավարում, տնտեսական և բիզնես իրավունք (կոմերցիոն իրավունք), մենեջմենթ և մարքեթինգ, կազմակերպության կառավարման համակարգերի օպտիմալացում և այլն: 

Նման դասընթացների և սեմինարների թվում են ոչ միայն բոլոր տեսակի կազմակերպությունների համար ընդհանուր թեմաներով սեմինարներ, այլ նաև դասընթացներ և սեմինարներ տվյալ շրջանի կազմակերպություններին վերաբերող կոնկրետ ուղղվածություններով և մանրամասներով: