Հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները գործունեության տարբեր բնագավառներում

Մասնագետների մոտ մեծ հետաքրքրություն առաջացնող դասընթացների ուղղվածությունը, որի շրջանակներում ներկայացվում են ոչ միայն կազմակերպություններում հաշվապահական հաշվառման համակարգի ընդհանուր պահանջները, այլ նաև՝ ուսումնասիրվում են վերջիններիս առանձնահատկությունները՝  տնտեսության տարբեր ոլորտներում գործող և  կազմակերպչա-իրավական տարբեր կարգավիճակ ունեցող կազմակերպություններում: Վերջիններիս շարքում հարկ է առանձնացնել հետևյալ ոլորտները.

  • արդյունաբերություն
  • շինարարություն
  • տրանսպորտ
  • կապ
  • առևտուր 
  • ծառայություններ /կրթություն, առողջապահություն և այլն/
  • ֆինանսավարկային ոլորտ
  • տուրիզմ
  • ԶԼՄ-ներ և այլն
Կախված կազմակերպչաիրավական կարգավիճակից, կազմակերպության մասնակիցներին տրվում է հնարավորություն մասնակցելու այնպիսի դասընթացների և սեմինարների, որտեղ ուսումնասիրվում են հաշվապահական և հարկային հաշվառման առանձնահատկությունները, այնպիսի կազմակերպություններում, որոնք, մասնավորապես, ունեն հետևյալ կազմակերպչաիրավական կարգավիճակը՝ 

  • բյուջետային կազմակերպություններ
  • պետական ոչ առևտրային կազմակերպություններ /հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, միություններ և բարեգործական կազմակերպություններ/
  • հանրային հատվածի կազմակերպություններ
  • տեղական ինքնակառավարման մարմիններ
  • առևտրային կազմակերպություններ
  • զանգվածային լրատվամիջոցներ
  • բաժնետիրական ընկերություններ /փակ և բաց/
  • սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ
  • անհատ ձեռնարկատերեր
  • համատեղ կազմակերպություններ, ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և այլն