Հատուկ դասընթաց
ՀՀ հարկային և հարակից օրենսդրություններում պարբերաբար կատարվող լայնածավալ փոփոխություններին ընդառաջ <<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնը մասնագետների շարունակական պրոֆեսիոնալ զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպում է նաև <<Փոփոխություններ ՀՀ հարկային օրենսդրության մեջ>> սեմինարը:
Դասընթացի շրջանակներում.
- քննարկվում են վերոգրյալ օրենսդրության մեջ վերջերս տեղի ունեցած բոլոր փոփոխությունները,
- տրվում են բացատրություններ բարդ իրավիճակների և առաջացած հարցերի վերաբերյալ:
Մասնակիցներին տրամադրվում են անհրաժեշտ բոլոր նյութերը:
Դասընթացը տևում է 1- 3 օր՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ: