<<Փոփոխություններ աշխատանքային օրենսդրության մեջ>> հատուկ դասընթաց
ՀՀ աշխատանքային օրենսդրության մեջ պարբերաբար իրականացվող լայնածավալ փոփոխություններին ընդառաջ, <<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնը մասնագետների շարունակական պրոֆեսիոնալ զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպում է <<Փոփոխություններ ՀՀ աշխատանքային օրենսդրության մեջ>> դասընթացը:
Դասընթացի սահմաններում ներկայացվում են աշխատանքային օրենսդրության մեջ կատարված վերջին փոփոխությունները, ինչպես նաև՝ պարզաբանվում են առավել բարդ իրավիճակները, տրվում են ծագած հարցերի պատասխանները:
Դասընթացի մասնակիցներն ապահովվում են անհրաժեշտ նյութերով:
Դասընթացը տևում է 1-3 օր՝յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ: