<<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնում պլանավորվում է իրականացնել որոշակի պահանջարկ ունեցող այս դասընթացը:
Դասընթացի նկարագրությունը
Դասընթացն անց է կացվելու Cisco լոկալ ցանցային ակադեմիայի բազայի հիման վրա: Դասընթացն ապահովում է ունկնդիրների ֆունդամենտալ նախապատրաստում նախագծման, կառուցման ոլորտում, ինչպես նաև՝ տեխնիկական աջակցում լոկալ և գլոբալ ցանցերում՝ օգտագործելով ընդունված համաշխարհային ստանդարտները և լուծումները:
Դասընթացն առաջարկում է խորքային տեսական նախապատրաստում, լաբորատոր աշխատանքներ, որոնք ունկնդիրներից պահանջում են տեսական կուտակված գիտելիքների կիրառություն, ինչպես նաև՝ գոյություն ունեցող պրոտոկոլների մանրամասն ուսումասիրություն:
Դասընթացը ստեղծված է անալիտիկ մտածողությամբ օժտված, խնդիրների լուծման կարողությունների տեր անձանց համար, ինչպես նաև՝ պրոֆեսիոնալների համար, ովքեր ունեն փորձ և ցանկանում են գիտելիքները համակարգել և ձեռք բելել սերտիֆիկատներ:
Դասընթացը բաղկացած է 4 բաժնից.
- Համակարգչային ցանցերի հիմունքները ( Network Fundamentals);
- Մարշրուտավորում և կոնցեպցիաներ(Routing protocols and concepts);
- Կոմուտացիայի և անլար ցանցերի հիմունքները (LAN switching and
- Wireless);
- Գլոբալ ցանցերի տեխնոլոգիաները ( Accessing the WAN).
Դասընթացում դիտարկվում են հետևյալ հարցերը.
I բաժին. Համակարգչային ցանցերի հիմուքները (Network Fundamentals):
- Ցանցային տեխնոլոգիաների ամփոփում
- Միջցանցային փոխկապակցվածության հիմունքները
- Կիրառական մակարդակի պրոտոկոլը
- Տրանսպորտային մակարդակի պրոտոկոլը
- Ցանցային մակարդակի պրոտոկոլը
- IPv4-ի հասցեավորում
- Կանալ մակարդակի պրոտոկոլները
- ֆիզիկական մակարդակ
- Ethernet-ի տեխնոլոգիան
- Ցանցի նախագծի պլանավորում և նույնականացում
- Ցանցում թեստավորում և կարգավորում
II բաժին. Մարշրուտավորում: Մարշրուտավորման պրոտոկոլը (Routing protocols
and concepts)
- Cisco մարշրուտիզատորի հետ ծանոթացում
- Մարշրուտիզատորի բեռնում և կարգավորում
- Դինամիկ մարշրուտավորում/առաջին բաժին/
- Դինամիկ մարշրուտավորում /երկրորդ բաժին/
- RIP պրոտոկոլը
- Դասային և ոչ դասային հասցեավորում
- RIP 2 պրոտոկոլը
- Մարշրոտավորման աղյուսակների դետալային ուսուցում
- EIGRP-ի պրոտոկոլը
- Link-state-ի մարշրուտավորման ընթացակարգը/կանալների վիճակը/
- OSPF-ի պրոտոկոլը
III բաժին. Կոմուտացիայի և անլար ցանցերի հիմունքները (LAN switching and
Wireless)
- Լոկալ հաշվիչ ցանցերի դիզայնը /VLANS/
- Cisco Catalyst-ի կամուտատորների բազային կարգավորում
- Վիրտուալ /VLANS/
- VTP պրոտոկոլը
- STP պրոտոկոլը
- Մարշրուտավորում VLAN-ի միջև
IV բաժին. Գլոբալ ցանցերի տեխնոլոգիաները ( Accessing the Wan)
- Գլոբալ ցանցեր/WAN/
- PPP-ի ընթացակարգը
- Frame Relay-ի տեխնոլոգիան
- Ցանցային անվտանգություն
- Մուտքի ցուցակներ /Access-Lists/
- Հեռավոր մուտքի թույլտվության տեխնոլոգիան
- Ցանցային ծառայություններ
- Անսարքության պատճառների փնտրում և վերջինիս վերականգնում
Դասընթացի մեթոդական ապահովումն իր մեջ ներառում է կառուցված-ինտերակտիվ և Flash-սցենարներ, տեսաշար, վերստուգիչ հարցեր, որոնք նպաստում են ամրագրել անցած դասընթացը: Ինչպես նաև՝ դասընթացով նախատեսված է ունկնդիրներին տրամադրել կիրառության համար ծրագրային փաթեթներ, այնպիսիք, ինչպիսիք են՝ Packet Tracer, որը հնարավորություն է տալիս ընդլայնել ցանցերի մասին տեսական գիտելիքները սիմուլիացիայի և ցանցային հագեցվածության դետալային վերլուծության ճանապարհով:
Դասընթացի տևողությունը՝ 5-6 ամիս
Դասընթացն իրականացվելու է համատեղելով on-line ուսուցումը լսարանային ակտիվ աշխատանքի հետ՝ Կենտրոնի գործընկեր կազմակերպություններում:
Ավարտական փաստաթուղթ
- Cisco կազմակերպության 4 սերտիֆիկատ