Որակավորված հաշվապահների պատրաստում
Մասնագետների շարունակական պրոֆեսիոնալ զարգացման ծրագրի շրջանակներում <<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնը հաշվապահներին նախապատրաստում է որակավորման քննությունների:
Դա իրականացվում է ըստ վերապատրաստման դասընթացի՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված ծրագրին համապատասխան: Ծրագրի շրջանակներում մանրամասն ուսումնասիրվում են բոլոր տեսական այն խնդիրները, թեստերը և հարցերը, որոնք ներառված են ՀՀ ֆինանսների նախարարության հաստատած հարցաշարում: Ավարտելով տվյալ դասընթացը, մասնակիցը պատրաստ է լինում պատասխանելու ծրագրով նախատեսված ցանկացած թեմային վերաբերող հարցերին (հաշվապահական հաշվառում, հարկային օրենսդրություն, տնտեսական իրավունք, ֆինանսական վերլուծություն, աուդիտ): Բարեհաջող հանձնելով քննությունը դասընթացի մասնակիցը ստանում է որակավորված (լիցենզավորված) հաշվապահի վկայական, որն, ըստ ՀՀ օրենսդրության, պահանջվում է որոշակի ոլորտներում աշխատելու համար՝ կախված կազմակերպության առանձնահատուկ կազամակերպա-իրավական ձևից: Որակավորված հաշվապահի վկայականը փաստում է մասնագիտական բարձր մակարդակի մասին և բարձր է գնահատվում ինչպես մասնագետների, այնպես էլ գործատուների կողմից:
Դասընթացների մասնակիցներին անհրաժեշտ նյութերը տրամադրվում են թե՛ տպագրված, թե՛ էլեկտրոնային կրիչներով:
Որակավորված հաշվապահների վերապատրաստման դասընթացի տևողությունը 2.5 ամիս է (80 ժամ).շաբաթական 3 պարապմունք, յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ: