<<Հաշվապահ-իրավաբան>>
Գործատուների շրջանում մշտապես բարձր պահանջարկ ունեցող մասնագիտություններից է <<Հաշվապահ-իրավաբան>>-ը:
ՀՀ-ում, ժամանակակից տնտեսական պայմաններում, բազմաթիվ կազմակերպություններ, մասնավորապես՝ փոքր և միջին բիզնեսում, ինչպես նաև՝ խոշոր կազմակերպություններում գերադասում են ունենալ աշխատակից, ով կտիրապետի և կիրականցնի ոչ միայն հաշվապահական հաշվառման և հարկման աշխատանքը, այսինքն՝ հաշվապահի աշխատանքը, այլ այնպիսի աշխատակցի, ով միաժամանակ կկատարի կադրերի բաժնի աշխատակցի գործառույթները, ինչպես նաև՝ կիրականացնի կազմակերպության գործունեության իրավաբանական ապահովումը: Այսինքն՝ կիրականացնի կազմակերպության իրավաբանի գործառույթը:
Նմանատիպ մասնագիտության պահանջված լինելը պայմանավորված է այն հանգամանքով, որ կազմակերպությունը, չունենալով բավականաչափ ռեսուրսներ, հնարավորություն չունի աշխատանքի ընդունել վերոգրյալ գործառույթներն իրականացնող մի քանի աշխատակցի: Այս պարագայում է, հատկապես, արժևորվում լայն պրոֆիլի մասնագետի անհրաժեշտությունը:
<<Հաշվապահ-իրավաբան>>-ը հազվադեպ հանդիպող մասնագիտություն է , այդ իսկ պատճառով էլ շարունակում է բարձր գնահատվել գործատուների շրջանում:
<<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնը մասնագետների պատրաստման ծրագրերի շրջանակներում կազմակերպում է <<Հաշվապահ- իրավաբան-կադրերի մասնագետ>> դասընթացը, որի տևողությունը 4 ամիս է:
Դասընթացներին կարող են մասնակցել այն անհատներ, ովքեր (ԲՈՒՀ-երում կամ քոլեջներում) ձեռք են բերել վերոգրյալ մասնագիտություններից որևէ մեկը:
Դասընթացի ժամանակ մասնակիցները ստանում են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև՝ յուրացնում տվյալ մասնագիտությամբ աշխատելու անհրաժեշտ պրակտիկ հմտություններ: