Պրոֆեսիոնալ հաշվապահների պատրաստման դասընթացներ
Պրոֆեսիոնալ հաշվապահների պատրաստման դասընթացներն իրականացվում են ուսուցման ժամանակակից մեթոդով:
Ուսուցման գործընթացը և դրա ծրագրերը այնպես են կազմակերպվում, որ շրջանավարտները ձեռք են բերում անհրաժեշտ ծավալով խորացված տեսական գիտելիքներ, ինչպես նաև՝ ինքնուրույն որպես հաշվապահ աշխատելու, հաշվապահական և հարկային հաշվառումը ինքնուրույն վարելու պրակտիկ հմտություններ, որը մեծ կարևորություն ունի:
Թրեյնինգի, պրակտիկայի և պրակտիկ աշխատանքների՝ լայն կիրառում ունեցող համակարգերը թույլ են տալիս պրոֆեսիոնալ հաշվապահների պատրաստման դասընթացների մասնակիցներին ձեռք բերել առավելագույն գիտելիքներ և հմտություններ բոլոր ուղղվածությունների հաշվապահության վարման, կազմակերպությունների հաշվապահների կողմից իրականացվող բոլոր գործողությունների և իրավիճակների վերաբերյալ: Դասընթացների, թրենինգների մասնակիցները ակտիվորեն աշխատում են բոլոր անհրաժեշտ հաշվապահական փաստաթղթերի հետ, այդ թվում՝ սկզբնական հաշվառման փաստաթղթեր, հաշվապահական գրքեր, ձևեր, ռեգիստրներ և այլն: Նրանք ինքնուրույն իրականացնում են կազմակերպության հաշվապահի կողմից կատարվող բոլոր տեսակի հաշվարկները, ձեռք են բերում հաշվապահական հաշվեկշռի, հաշվապահական և հարկային հաշվառման բոլոր տեսակի հաշվետվությունների, հաշվապահների կողմից պատրաստվող և համապատասխան պետական մարմին (հարկային տեսչություն, վիճակագրական ծառայություն, աշխատանքային տեսչություն և այլն) ներկայացվող հաշվետվությունների և տեղեկանքների ինքնուրույն կազմման հմտություններ:
Պրոֆեսիոնալ հաշվապահների պատրաստման դասընթացի մասնակիցները թրեյնինգ-դասընթացների ընթացքում ձեռք են բերում նաև հաշվապահական գրանցումներ և ձևակերպումներ կատարելու և որպես կազմակերպության հաշվապահ իրենց ապագա աշխատանքում հնարավոր բոլոր կարևորագույն իրավիճակների լուծման հմտություններ:
Պրոֆեսիոնալ հաշվապահների նախապատրաստման դասընթացի մասնակիցները յուրացնում են հաշվապահական և հարկային հաշվառման վարման մեթոդներ և հմտություններ՝ համակարգչային ավտոմատացված հաշվապահական ծրագրերի օգտագործմամբ:
Տեսական խորքային նախապատրաստումը, հաշվապահական հաշվառման իրականացման հմտությունների յուրացումը, պրակտիկ պրոցեսների ամբողջությունը հնարավորություն է տալիս ունկնդրին լիարժեք իրականացնել հաշվապահի աշխատանքը:
Տեսական խորքային գիտելքները, հաշվապահական և հարկային հաշվառման իրականացման հմտությունների առավելագույն ցարգացումը, պետական նմուշի հավաստագիրը, <<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնի կողմից մասնագետների պատրաստման որակի հասարակական հնչեղությունը ապահովում է մասնագետների բարձր պահանջարկ տարբեր բնագավառում գործառնող գործատուների կողմից՝ կառավարման պետական մարմիններ, միջազգային կազմակերպություններ, բիզնեսի ոլորտ և այլն:
<<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնի իրականացրած գործող թեստավորման համակարգը, մասնագետների աշխատանքի տեղավորման և կարիերայի աճին միտված գործունեությունը օգնում է շրջանավարտներին աշխատանք գտնել և ապահովում է վերջիններիս շարունակական պրոֆեսիոնալ զարգացումն ու կարիերայի աճը: