Հնարավորությունների նկարագրում
<<Էկոնոմիկա և իրավունք>> Կենտրոնի իրականացրած անհրաժեշտ և պահանջարկ ունեցող ծառայություններից է ԲՈՒՀ-երի, քոլեջների շրջանավարտներին և այլ մասնագետներին Պրակտիկայի Կենտրոնում ներգրավելը:
Ներկայումս, ԲՈՒՀ-երի, քոլեջների շրջանավարտները ավարտելով ուսումնական հաստատությունը, բավականաչափ չեն տիրապետում գործնական աշխատանքի անհրաժեշտ հմտություններին:
Երիտասարդ մասնագետներին չեն ընդունում աշխատանքի: Առաջին աշխատանքային փորձ ձեռք բերել չեն կարողանում, ունեցած տեսական գիտելիքները մոռացվում են կամ հնանում և երիտասարդ մասնագետը որոշակի չափով կորցնում է իր որակավորումը:
Պրակտիկայի կենտրոնը հնարավորություն է տալիս ԲՈՒՀ-երի և քոլեջների շրջանավարտներին առավելագույնս յուրացնել աշխատանքային պրակտիկ գործունեության ողջ դաշտը:
Կենտրոնը կնքել է պայմանագրեր մասնավոր և պետական մի շարք ԲՈՒՀ-երի և քոլեջների հետ՝ տալով շրջանավարտներին հնարավորություն անցնել պրակտիկա մեր բազմաճյուղ Պրակտիկայի կենտրոնում:
Մանրամասն տեղեկատվություն Պրակտիկայի կենտրոնի մասին կարող եք գտնել մեր կայքում, ինչպես նաև՝ մեզ այցելելով և զանգահարելով կամ էլեկտրոնային փոստի միջոցով: