Կորպորատիվ դասընթացներ կազմակերպությունների ղեկավարների և կառավարման ապարատի մասնագետների համար
Միջին և խոշոր կազմակերպություններին հատկապես հետաքրքիր են <<Էկոնոմիկա և Իրավունք>> կենտրոնի կողմից իրականացվող այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են հատուկ տվյալ կազմակերպության համար կազմակերվող ղեկավար անձնակազմի և մասնագետների որակավորման բարձրացման դասընթացները և սեմինարները:
Նմանատիպ դասընթացները և սեմինարները գրավում են նրանով, որ դրանք իրականացվում են ոչ միայն տվյալ պահին անհրաժեշտ կոնկրետ ուղղվածություններով, այլ նաև կարող են կազմակերպվել շարունակական պրոֆեսիոնալ զարգացման համակարգի շրջանակներում: Այսպիսով, անձնակազմի որակավորման բարձրացման խնդիրները լուծվում են շարունակական՝ ելնելով տվյալ կազմակերպության առանձնահատկություններից և պահանջմունքներից:
Կորպորատիվ դասընթացների շրջանակներում ծրագրերն իրականացվում են բոլոր անհրաժեշտ ուղղություններով, թեմաներով և հարցերով՝ հաշվապահական և հարկային հաշվառման համակարգ, հարկային օրենսդրություն, կառավարչական հաշվառման, ծախսերի կառավարման օպտիմալացում, շահութաբերության բարձրացում, ֆինանսա-տնտեսական վերլուծություն և ֆինանսների ու ռեսուրսների կառավարում, աշխատանքային օրենսդրություն, քաղաքացիական օրենսդրություն, կոմերցիոն իրավունք (բիզնես իրավունք) և կազմակերպություններին անհրաժեշտ այլ ուղղվածություններ:
Կազմակերպության ցանկությամբ անց է կացվում մասնագետների նախնական թեստավորում անհրաժեշտ օպտիմալ վերապատրաստման ծրագրերն ընտրելու նպատակով: