Համակարգչային դասընթացներ
Այս դասընթացը նախատեսված է ոչ միայն սկսնակների, այլ նաև՝ նրանց համար, ովքեր ցանկանում են ընդլայնել Windows օպերացիոն համակարգում աշխատելու գիտելիքները (Word, Excel):
Սկսնակների համար նախատեսված համակարգչային դասընթացի ուսուցումը հիմնված է մասնակիցների՝ ուսուցման պրոցեսի մեջ ակտիվորեն ներգրավելու վրա՝ օգտագործելով որակյալ մեթոդական նյութեր: Դասընթացն անց է կացվում յուրաքանչյուրի համար հարմար ժամի, անմիջական մթնոլորտում:
Դասընթացը վարում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր հաճույքով և պատրաստակամությամբ կպատասխանեն Ձեր յուրաքանչյուր հարցին:
Պրոֆեսիոնալ գործունեության ցանկացած բնագավառ հնարավոր չէ պատկերացնել՝ առանց համակագչի: Վերջինիս հետ աշխատանքի յուրացումը կբերի ինքնավստահության ոչ միայն մասնագիտության ընտրության հարցում, այլ նաև՝ իրական կյանքում ստացված գիտելիքների կիրառման ժամանակ:
Դասընթացի ժամանակ մասնակիցները կծանոթանան և կհմտանան Windows–ի ավանդական ծրագրերի, գրաֆիկական ծրագրերի հետ /Paint/, ինպես նաև՝ Word և Excel ծրագրերի յուրացում: Դասընթացների ընթացքում մասնակիցները ուսումնասիրում են Internet Explorer ծրագրի և էլեկտրոնային փոստի աշխատանքները: Արդյունքում ստացված համակարգչային գիտելիքները շրջանավարտներին հնարավորություն կտա այն օգտագործել պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում, որտեղ կիրառվում է համակարգիչը: