ՄՐՑՈՒՅԹ
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
Հարց 1. Ո+ր հաշվետու ժամանակաշրջանում են հաշվանցվում հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ստացված հարկային հաշիվը էլեկտրոնային եղանակով վավերացնելու դեպքում:
Հարց 2. Ո+ր հաշվետու ժամանակաշրջանում են հաշվանցվում հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ստացված հարկային հաշիվը էլեկտրոնային եղանակով չվավերացնելու դեպքում:
Հարց 3. Ճանաչվում են արդյո՞ք որպես հարկվող եկամուտ (ծախս) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտները (կատարված ծախսերը):
Հարց 4. Ի+նչ դրույքաչափով է հաշվարկվում եկամտային հարկը` «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի գործողության ժամկետում վարձու աշխատողներին վճարվող ԱՎՈՒՄ-ից:
Հարց 5. Ի+նչ դրույքաչափով է հաշվարկվում եկամտային հարկը այն հարկային գործակալը, որը ՀՀ ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր և այդ պայմանագրի հիման վրա վարձու աշխատողը աշխատանք է կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս` այդ վարձու աշխատողներին վճարվող ԱՎՈՒՄ-ից:
Հարց 6. Ի+նչ վարչական պատասխանատվություն է նախատեսված դրոշմավորման կանոնների խախտման համար:
Հարց 7. Ո+ր դեպքերում «հայ», «Հայաստան», «հայկական» բառերն ու դրանց թարգմանությունները կարող են օգտագործվել առևտրային կազմակերպության ֆիրմային անվանման մեջ տարբերակող նշանակության անվան մեջ:
Հարց 8. Որքա+ն է տարեկան պետական տուրքի դրույքաչափը «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության համար:
Հարց 9. Ո+ր դեպքերում «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը ֆիրմային անվանումներում կարող են օգտագործվել առանց նախատեսված պետական տուրքի վճարման:
Հարց 10. Ո+ր կազմակերպությունների վրա չեն տարածվում առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ սահմանված ժամկետային սահմանափակումները:
Հարց 11. Ինչպե+ս է կատարվում մեկ ապրանքային խմբաքանակում գտնվող ապրանքների հայտարարագրումը:
Հարց 12. Ո+ր դեպքերում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում:
Հարց 13. Ո+ր դեպքերում և ինչ ժամկետներում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ծանուցվում են մաքսային մարմինների կողմից` «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» օրենքով սահմանված կարգով ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ:
Հարց 14. Ի+նչ հարկային պարտավորություն է կրում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը` ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքների ներմուծման դեպքում:
Հարց 15. Ո+ր գումարից են վճարվում անուղղակի հարկերը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելու դեպքում: