Ավտոմատացված հաշվապահական համակարգերի ներդրում

Ժամանակակից պայմաններում՝ հատկապես խոշոր և միջին, հաճախ նաև փոքր կազմակերպություններում հաշվապահական հաշվառման արդյունավետ իրականացումն անհնար է պատկերացնել առանց հաշվապահական ավտոմատացված համակարգերի:

Բարձր արդյունավետություն ունեցող ժամանակակից հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերը ոչ միայն օգնում են՝

  • զերծ մնալ հաշվառման սխալներից, 
  • խնայել աշխատաժամանակը, 
  • ավելի բովանդակային և ստեղծագործական  դարձնել հաշվապահի աշխատանքը, այլ նաև, որ ավելի կարևոր է, ընձեռում է՝ 
  • նոր հնարավորություններ կազմակերպությունում վերլուծական աշխատանքի համար,
  • անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը ստանալու և կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության զարգացման ու օպտիմալացման նպատակով  օգտագործելու  հնարավորություն:
<<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնը իրականացնում է կազմակերպություններում հաշվապահական ավտոմատացված համակարգերի ներդրման  ողջ աշխատանքը՝ սկսած տվյալ կազմակերպությանը նպատակահարմար ծրագրի ընտրությունից, մինչև վերջինիս տեղադրումը, ներդրումը, շահագործումը, շարունակական աշխատանքին աջակցումը, աշխատակազմի ուսուցանումն ու հետագայում նաև խորհրդատվության  տրամադրումը: 

Կազմակերպություններում ներդրվում են ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային ավտոմատացված համակարգեր, որոնցից առավել տարածված և մասնագետների շրջանում  հայտնի է <<ՀԾ-հաշվապահը>>:
Համաձայն <<Հայկական ծրագրեր>> կազմակերպության հետ հաստատված համագործակցության <<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնն արդեն տարիներ շարունակ հայաստանյան կազմակերպություններում իրականացնում է այս բարձր արդյունավետություն ունեցող ծրագրի ներդրման աշխատանքների ողջ համալիրը:

Տվյալ կազմակերպության առանձնահատկություններով  պայմանավորված՝ ներդրվում են կա՛մ անհատական, կամ էլ՝  ցանցային ծրագրեր:

Մեկ այլ՝ լայն տարածում ունեցող, <<1-C-հաշվապահություն>> ծրագրի ներդրումը կատարվում է հատուկ լիցենզավորում ունեցող կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Այս ծրագրերի ներդրմանը նախորդում կամ զուգահեռ  իրականացվում է աշխատակազմի ուսուցման գործընթացը:
Անկասկած մեկ անգամ հաշվապահական ավտոմնատացված համակարգերով աշխատելուց հետո այլևս ոչ մի հաշվապահ չի ցանկանա  <<աշխատել ձեռքով>>, քանի որ առաջինի հնարավորություններն ու առավելություններն անհամեմատելիեն: