Ղեկավարի օգնականի, օֆիս-մենեջերի, գործավարի և քարտուղարի պատրաստում

Ղեկավարի օգնականի  աշխատանքը պահանջում է համընդգրկուն գիտելիքներ և կիրառական հմտություններ, որոնք ներառված են: <<Էկոնոմիկա և իրավունք>> կենտրոնի կողմից առաջարկվող տվյալ դասընթացում: Դասընթացն ավարտած մասնագետն ունակ է ստանձնելու ղեկավարի օգնականի բարդ, միևնույն ժամանակ, նաև՝ պատասխանատու աշխատանքը: 

Դասընթացի արդյունքում  մասնակիցը յուրացնում է գիտելիքներ և կիրառական հմտություններ ոչ միայն գործավարի և ղեկավարի օգնականի, օֆիս-մենեջերի կամ ադմինիստրատիվ-տնտեսական աշխատողի, այլ նաև՝  մի շարք այլ գործառույթներ, որոնք պետք է իրականացնի ղեկավարի օգնականը ժամանակակաից կազմակերպություներում:
Վերոգրյալից բացի, ժամանակակից կազմակերպություններում աշխատանքի արդյունավետությունը ուղիղ համեմատական է աշխատողների կարգապահական պարտավորությունների բարեխիղճ կատարմանը և պատասխանատվության բարձրացմանը: Մեր Կենտրոնի կողմից առաջարկվող տվյալ դասընթացը ներկայացնում է նաև՝մեթոդներ, որոնք անհրաժեշտ են իրականացնելու համար՝

  • կազմակերպությունում աշխատողների պարտականությունների և ղեկավարի կողմից ներկայացված առաջադրանքների կատարման վերահսկողությունը,
  • աշխատողների կարգապահական պարտավորությունների վերահսկողությունը, 
  • կադրերի կառավարման գործառույթները,
  • հովանավորների և պատվիրատուների պարատակությունների կատարման հաշվառումն ու վերահսկողությունը:
Դասընթացի մասնակիցներն իրենց աշխատանքային գործառույթների կատարման մեջ հմտանում են, յուրացնելով գործող օրենսդրությունը, գոյություն ունեցող նորմատիվ ակտերը, որոնք սահմանվել են առանձին նախարարությունների և գերատեսչությունների կողմից: Խորքային յուրացվում են անհրաժեշտ փաստաթղթերի հետ աշխատանքի հմտությունները՝ համակարգչի և այլ տեխնիկական միջոցների օգտագործման մեթոդները աշխատանքում /ֆաքս, տպող, պատճենահանող սարքեր և այլն/:

Մասնակիցներն այս դասընթացի շրջանակներում ձեռք են բերում նաև տեքստերի արագ հավաքման հմտություններ՝ համապատասխան գրասենյակային ծրագրերի հիման վրա:         
                                                                                            
Դասընթացի ավարտին մասնակիցները դառնում են որակավորված մասնագետներ, որը հնարավորություն է տալիս գործատուների շրջանում ունենալ մեծ պահանջարկ:

Դասընթացի տեևողությունը կազմում է 2 ամիս:

Դասընթացի ավարտին մասնակիցները թեստավորվում են և ստանում համապատասխան հավաստագիր: Շրջանավարտներին աջակցում ենք աշխատանքի տեղեվարման հարցում: