ՄԵՐ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՐՑԸ

ՀԱՅԱՍՏԱՆ - ԱՐՏԵՐԿԻՐ
ԵՏՄ, EU, ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ

Հարց 1. Ինչպե՞ս է որոշվում ՀՀ-ում ստորաբաժանման (վայրի) գործունեությունից ստացված հարկվող շահույթը «անձնակազմի» անուղղակի մեթոդով:

Պատասխան. Ոչ ռեզիդենտի համընդհանուր անձնակազմում ՀՀ-ում զբաղված անձնակազմի տեսակարար կշռով, ընդ որում` որպես ոչ ռեզիդենտի համընդհանուր անձնակազմ և ՀՀ-ում զբաղված անձնակազմ ընդունվում են փաստացի աշխատողների (այդ թվում` վարձու աշխատողների) թվաքանակը, իսկ տեսակարար կշիռները կիրառվում են ոչ ռեզիդենտի համընդհանուր ստացված հարկվող շահույթի նկատմամբ:




Հարց 1. Ո՞րն է աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) վայրը ԵՏՄ-ի շրջանակներում այն աշխատանքների (ծառայությունների) համար, որոնք անմիջականորեն կապված են անշարժ գույքի հետ:

Պատասխան. Այն պետության տարածքը, որտեղ գտնվում է անշարժ գույքը (կիրառվում է նաև անշարժ գույքը վարձակալելու, վարձակալության կամ այլ հիմքերով օգտագործման տալու ծառայությունների նկատմամբ):

Հարց 2. Ո՞րն է աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) վայրը ԵՏՄ-ի շրջանակներում այն աշխատանքների (ծառայությունների) համար, որոնք անմիջականորեն կապված են շարժական գույքի (այդ թվում` տրանսպորտային միջոցների) հետ:

Պատասխան. Այն պետության տարածքը, որտեղ գտնվում է շարժական գույքը:

Հարց 3. Ո՞րն է աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) վայրը ԵՏՄ-ի շրջանակներում մշակույթի, արվեստի, ուսման (ուսուցման), ֆիզիկական կուլտուրայի, տուրիզմի, հանգստի և սպորտի ոլորտի ծառայությունների համար:

Պատասխան. Այն պետության տարածքը, որտեղ փաստացի կատարվել են աշխատանքներ (մատուցվել են ծառայություններ):

Հարց 4. Ո՞րն է աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) վայրը ԵՏՄ-ի շրջանակներում խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժինիրինգային, գովազդային, մարքեթինգային ծառայություններ, տեղեկատվության մշակման ծառայությունների, գիտահետազոտական, փորձարարական–կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքների համար:

Պատասխան. Ձեռքբերող կողմի պետության տարածքը:

Հարց 5. Ո՞րն է աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) վայրը ԵՏՄ-ի շրջանակներում ԷՀՄ–ի և տվյալների բազայի ծրագրերի մշակման աշխատանքների, ծառայությունների (հաշվիչ տեխնիկայի ծրագրային միջոցների և տեղեկատվական արտադրանքի), դրանց հարմարեցման ու ձևափոխման, այդպիսի ծրագրերի և տվյալների բազայի ուղեկցման ծառայությունների համար:

Պատասխան. Ձեռքբերող կողմի պետության տարածքը:

Հարց 6. Ո՞րն է աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) վայրը ԵՏՄ-ի շրջանակներում անձնակազմի տրամադրման ծառայությունների համար այն դեպքում, երբ անձնակազմն աշխատում է գնորդի գործունեության վայրում։

Պատասխան. Ձեռքբերող կողմի պետության տարածքը:

Հարց 7. Ո՞րն է աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) վայրը ԵՏՄ-ի շրջանակներում արտոնագրերի, լիցենզիաների, այլ փաստաթղթերի փոխանցման, ներկայացման, զիջման դեպքում, որոնք հաստատում են արդյունաբերական սեփականության պետության պահպանության օբյեկտների, առևտրային նշանների, ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների, սպասարկման նշանների, հեղինակային և հարակից իրավունքների կամ այլ համանման իրավունքների նկատմամբ իրավունքները:

Պատասխան. Ձեռքբերող կողմի պետության տարածքը:

Հարց 8. Ո՞րն է աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) վայրը ԵՏՄ-ի շրջանակներում շարժական գույքը (այդ թվում` տրանսպորտային միջոցների) վարձակալության (լիզինգի) և այլ հիմքերով օգտագործման տալու դեպքում:

Պատասխան. Շարժական գույքը (բացառությամբ` տրանսպորտային միջոցների) վարձակալության (լիզինգի) և այլ հիմքերով օգտագործման տալու դեպքում` վարձակալի (լիզինգառուի, օգտագործողի) պետությունը, իսկ տրանսպորտային միջոցների դեպքում` վարձատուի, լիզինգատուի, օգտագործման տվողի պետությունը:

Հարց 9. Որո՞նք են աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) վայրը հաստատող փաստաթղթերը ԵՏՄ-ի շրջանակներում:

Պատասխան. ԵՏՄ անդամ պետությունների հարկ վճարողների կողմից կնքված աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) պայմանագիրը; աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) փաստը հաստատող փաստաթղթերը; ԵՏՄ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր։

Հարց 10. Ներկայացնում է արդյոք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը ներմուծման հարկային հայտարարագիրը` ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում:

Պատասխան. Ա'յո:

Հարց 11. Ներկայացնում է արդյո՞ք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը ներմուծման հարկային հայտարարագիրը` ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների մասով:

Պատասխան. Ա'յո:

Հարց 12. Ո՞ր իրավական ակտով է սահմանված անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց համար ապրանքների մատակարարման մասով ԱԱՀ-ի հաշվարկների ներկայացման կարգն ու ժամկետները:

Պատասխան. ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 16.08.2011թ. «ԱԱՀ-ի հաշվարկի և ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և/կամ վերադարձի դիմումի ձևերը, դրանց լրացման կարգերը հաստատելու և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 14.06.2010թ. N1423-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2034-Ն հրամանով:


Այս և նմանատիպ այլ հարցերի կարող եք ծանոթանալ <<Էկոնոմիկա և Իրավունք>> ամսագրում,     Բաժանորդագրվել

                          ինչպես նաև

 շարունակական ամենամսյա սեմինարների  
                  ընթացքում      Բաժանորդագրվել