Գովազդն ամսագրում
<<Էկոնոմիկա և Իրավունք>> ամսագրում գովազդի տեղադրման առավելությունները և առանձնահատկությունները
Ընթերցողների լայն զանգված` շուրջ 10 հազար ընթերցող Հայաստանի բոլոր մարզերից և գրեթե բոլոր ոլորտների խոշոր, միջին և մանր կազմակերպություններ:
Ընթերցողների շրջանակը՝ կազմակերպությունների ղեկավարներ, հաշվապահներ, ֆինանսական, իրավաբանական, հարկային, կադրային, տնտեսական ծառայությունների մասնագետներ, ինչպես նաև դասախոսներ և ուսանողներ:
Ամսագրում տեղադրված գովազդի օգտակարության ժամկետը՝ ամիսներ և տարիներ, որոնց ընթացքում ընթերցողները անընդհատ օգտվում են ամսագրի՝ նույնիսկ անցյալ տարիների ընթացքում հրատարակված համարներից՝ որպես անհրաժեշտ մեթոդական և խորհրդատվական ձեռնարկ:
Տեղադրվող գովազդի ձևերի բազմազանությունը՝ գովազդատուների ընտրությամբ ամսագրում հնարավոր է տեղադրել ամենատարբեր ձևի գովազդ՝ սկսած ավանդական միագույն և ավարտած բարձրակարգ բազմագույն գովազդով, սկսած սովորական գովազդային տեղեկատվությունից և ավարտած գովազդային և PR հոդվածներով, հարցազրույցներով և այլն: