Մեր մասին. Աշխատանքային 21 տարի

<<Էկոնոմիկա և Իրավունք>> տեղեկատվական հետազոտական կենտրոն

<<Էկոնոմիկա և Իրավունք>> կենտրոնը հիմնադրվել է 1996թ., գրանցված  և լիցենզավորված է ՀՀ արդարադատության, ՀՀ ֆինանսների, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների կողմից: 

Բազմիցս ճանաչվել է հեղինակավոր միջազգային մրցույթների հաղթող:

Կենտրոնը սկսել է իր գործունեությունը ամսագրի հրատարկմամբ՝ նախատեսված կազմակերպությունների ղեկավար անձնակազմի և մասնագետների համար /հաշվապահներ, իրավաբաններ, աուդիտորներ, հարկային գծով մասնագետներ, ֆինանսիստներ, մենեջերներ, մարքետոլոգներ և այլն: <<Էկոնոմիկա և Իրավունք>> ամսագիրը գրանցված է 1996թ. և հրատարակվում է հայերեն լեզվով:

Ամսագրում օպերատիվ կերպով լուսաբանվում են՝

- հաշվապահական, հարկային, աշխատանքային, տնտեսական օրենսդրության նորությունները,
- տրվում են պարզաբանումներ՝ կազմակերպության հաշվապահական և հարկային հաշվառման, տնտեսական, քաղաքացիական և աշխատանքային օրենսդրության, կազմակերպությունների արդյունավետ կառավարման համակարգերի առավել  բարդ և արդիական հարցերի վերաբերյալ,
- տրվում են մեթոդական ցուցումներ, ինչպես անթերի վարել հաշվապահությունը և խուսափել հարկային և իրավաբանական սխալներից:

1999 թ.-ից <<Էկոնոմիկա և Իրավունք>> կենտրոնում ի հայտ եկավ գործունեության երկրորդ կարևոր ուղղվածությունը – մասնագետների /կազմակերպությունների ղեկավարներ, հաշվապահներ, աուդիտորներ, ֆինանսիստներ, հարկային և աշխատանքային մասնագետներ, իրավախորհրդատուներ, մենեջերներ և մարքեթոլոգներ/ որակավորման բարձրացման և շարունակական մասնագիտական զարգացման համակարգը: Մշտապես գործող երկարաժամկետ և կարճաժամկետ դասընթացների համակարգում այնպիսի ուղղություններ են, ինչպիսիք են հաշվապահական հաշվառումը, հարկային հաշվառումը և հարկային օրենսդրությունը, աուդիտը, ֆինանսները, աշխատանքային, քաղաքացիական  և տնտեսական օրենսդրությունը, կադրային գործունեության կազմակերպումը և զարգացումը, կազմակերպությունների մենեջմենթի և մարքեթինգի օպտիմալացման մեթոդները:

Մասնագետների որակավորման բարձրացման և շարունակական մասնագիտական զարգացման համակարգի շրջանակներում  հատուկ նշենք 2001թ.-ից մշտապես գործող ամենամսյա սեմինար-խորհրդատվությունները՝ կապված հարկային, հաշվապահական և աշխատանքային օրենսդրության փոփոխությունների և պարզաբանումների հետ:

Սեմինարների շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեն՝

- անընդհատ օպերատիվ կերպով ամեն ամիս տեղեկանալ բոլոր տեղի ունեցած հարկային, հաշվապահական և աշխատանքային օրենսդրության փոփոխություններին,
- քննարկել և մեթոդաբանորեն պարզաբանել բարդ և ակտուալ հարցերը և իրավիճակները,
- ստանալ նշված ոլորտներում առաջացած հարցերի պատասխանները:

Նույն 2001թ. սկսեց գործել <<Էկոնոմիկա և Իրավունք>> կենտրոնի հաջորդ կարևոր ուղղվածությունը – կազմակերպությունների մասնագետներին անհատական խորհրդատվության տրամադրում՝ հաշվապահական, հարկային, աշխատանքային, քաղաքացիական և տնտեսական օրենսդրության, ինչպես նաև կազմակերպությունների մենեջմենթի և մարքեթինգի արդյունավետ համակարգերի զարգացման ոլորտում:

2003թ-ից <<Էկոնոմիկա և Իրավունք>> կենտրոնում գործում են բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման ծրագրեր տարբեր ուղղվածություններով, որոնցից են, մասնավորապես՝

ա/ պրոֆեսիոնալ հաշվապահներ
բ/ մենեջերներ և մարքեթոլոգներ
գ/ ղեկավարի օգնականներ-գործավարներ, քարտուղար-ռեֆերենտներ, օֆիս-մենեջերներ

Ծրագրի շրջանակներում՝ 

- մասնակիցները ստանում են անհրաժեշտ տեսական գիտելիքներ, պրակտիկ հմտություններ և հաշվապահությունը և հարկային հաշվառումը ինքնուրույն վարելու փորձ, այդ թվում՝ համակարգչով ավտոմատացված ծրագրերի օգտագործմամբ:
- իրականացվում է աշխատանքային պրակտիկա, մասնակիցները ձեռք են բերվում առաջին աշխատանքի փորձ,
- ստանում են պետական նմուշի հավաստագիր և աշխատանքի տեղավորման աջակցություն:

Հաշվի առնելով <<Էկոնոմիկա և Իրավունք>> ամսագրի հատուկ ուղղվածությունը և լայն օգտագործումը կազմակերպությունների ղեկավարների և մասնագետների կողմից՝ ուժի մեջ մտավ Կենտրոնի գործունեության հետևյալ ուղղվածությունը՝  աջակցել և խթանել կազմակերպությունների ապրանքների իրացմանը՝ մշակելով պահանջարկի ձևավորման արդյունավետ համակարգերը և օգտագործելով գովազդային և PR արշավները, գովազդը <<Էկոնոմիկա և Իրավունք>> ամսագրում :

<<Էկոնոմիկա և Իրավունք>> ամսագրում գովազդային, իմիջային և PR հոդվածների, այլ ինֆորմացիայի տեղադրումն առավել արդյունավետ է՝ հաշվի առնելով այնպիսի յուրահատկությունները, ինչպիսիք են.

- ամսագրի բաժանորդներից են մոտ 2,5 հազար կազմակերպություններ, իսկ ամսագրի հիմնական ընթերցողները  մոտ 10 հազարն են /նախ և առաջ կազմակերպությունների ղեկավարները և մասնագետները, ովքեր իրավասու են ընդունել ֆինանսա-տնտեսական, կազմակերպչական որոշումներ/, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում,  
- ամսագրի յուրահատկությունից ելնելով՝ յուրաքանչյուր համար օգտագործվում է ընթերցողների կողմից երկար ժամանակ՝ ամիսներ, հաճախ տարիներ:
Հիմնադրման 1996 թվականից <<Էկոնոմիկա և Իրավունք>> կենտրոնի գլխավոր տնօրեն է հանդիսանում Արթուր Զավենի Հախվերդյանը: