Ամսագրի մասին

                                                                             
                                                                              
     
<<Էկոնոմիկա և Իրավունք>> ամսագրում օպերատիվ կերպով ներկայացվում են ՀՀ օրենսդրական, գործադիր և դատական իշխանությունների կողմից ընդունված նորմատիվային ակտերը, որոնք անհրաժեշտ են կազմակերպությունների ղեկավարներին, հաշվապահներին, իրավաբաններին, կադրային ծառայությունների մասնագետներին, ֆինանսիստներին, աուդիտորներին, կազմակերպությունների կառավարման ապարատի այլ մասնագետներին անսխալ կառավարման կամ ֆինանսա-տնտեսական, հաշվապահական, իրավաբանական և այլ գործունեության համար: 

Նշված նորմատիվային ակտերը, որոնք բերված են <<Նորը տնտեսական օրենսդրությունում>> խորագրում, իրենց մեջ ներառում են ինչպես ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, այնպես էլ ՀՀ Կառավարության կողմից ընդունված որոշումները, ինչպես նաև հրահանգներ և այլ նորմատիվային ակտեր ընդունված լիազորված պետական մարմինների կողմից, որոնցից են ՀՀ Ֆինանսների նախարարությունը, ՀՀ եկամուտների պետական կոմիտեն /Պետական հարկային ծառայության և ՀՀ Մաքսային կոմիտե/,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ Կենտրոնական բանկը, այլ նախարարություններ և  գրասենյակներ: Տրվում են ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներ, որոնք վերաբերում են կազմակերպությունների ֆինանսա-տնտեսական և իրավական գործունեությանը, աշխատակիցներին, ֆիզիկական անձանց, ինչպես նաև ՀՀ արբիտրաժային դատարանին, հարկային, աշխատանքային, տնտեսական օրենսդրությանը վերաբերող որոշումներ  և այլն:

<<Խորհրդատվություն հաշվապահին>>, <<Խորհրդատվություն իրավաբանին>>, <<Խորհրդատվություն կադրային ծառայության ղեկավարին>> և այլ խորագրերում տրվում են մանրամասն պարզաբանումներ, կազմակերպությունների ղեկավարների, մասնագետների, հաշվապահների, իրավաբանների, կադրային բաժնի մասնագետների, ֆինանսիստների, աուդիտորների համար դժվարություն ներկայացնող իրավիճակների վերաբերյալ մեկնաբանություններ և այլն:
Տվյալ խնդիրները, որպես կանոն, և այնքանով, որքանով դա անհրաժեշտ է, ներկայացվում են բազմակողմանիորեն, ոչ թե մեկ որոշակի, այլ տվյալ խնդիրը կարգավորող բոլոր նորմատիվային ակտերի տեսանկյունից: 

<<Պաշտոնական պարզաբանումներ>> խորագրում տրվում են լիազորված պետական մարմինների (Պետական եկամուտների կոմիտե, Ֆինանսների նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Աշխատանքի պետական տեսչություն և այլն) պարզաբանումները՝ նորմատիվային ակտերի միանշանակ չընկալվող դրույթների և պահանջների վերաբերյալ: 

<<Ինչպես խուսափել հաշվապահական և հարկային սխալներից>> խորագրում խորհուրդներ են տրվում հաշվապահական և հարկային օրենսդրությունների ճիշտ կիրառման վերաբերյալ, որոնք կիրառելի են առավել բարդ, ինչպես նաև առաջին հայացքից պարզ թվացող, բայց խորը իմաստ ունեցող խնդիրներին, որոնք ունեն մասնագետների կողմից հաճախ չնկատվող մի շարք նրբություններ և որոնք հատուկ մոտեցում են պահանջում:
Տրվում են կոնկրետ մեթոդական ցուցումներ, պարզաբանումներ և խորհրդատվություն առավել բարդ, խճճված իրավիճակների վերաբերյալ, որոնք առաջանում են գործնականում հաշվապահական հաշվառման, հարկման, աշխատանքային և քաղաքացիական օրենսդրությունների ոլորտներում: 

<<Կարծիք>> խորագրում պարզաբանվում են տվյալ պահին օրենսդրությամբ ոչ ամբողջովին կարգավորված բարդ խնդիրները, որը և հարկատուի համար խնդիրների առաջացման վտանգ է հանդիսանում, և խորհրդատվություն է տրվում դրանց օպտիմալ լուծման համար:

<<Գործունեության տարբեր ոլորտներում հաշվապահական հաշվառման և հարկման առանձնահատկությունները>> խորագիրը համալիր կերպով ներկայացնում է խնդիրների ամբողջ տեսականին, հաշվապահական, հարկային, աշխատանքային, քաղաքացիական, տնտեսական օրենսդրությունների բոլոր հիմնական պահանջները, որոնք անհրաժեշտ է իմանալ տվյալ գործունեության ոլորտի կազմակերպությունների ղեկավարներին և մասնագետներին:

<<Էկոնոմիկա և Իրավունք>> ամսագրի խմբագրական խորհուրդը: Մեր հեղինակները:
1996 թ-ից՝ հիմնադրման իսկ պահից <<Էկոնոմիկա և Իրավունք>> ամսագրի անփոխարինելի գլխավոր խմբագիրն է Արթուր Հախվերդյանը: <<Էկոնոմիկա և Իրավունք>> ամսագրի խմբագրական խորհրդի անձնակազմում են տնտեսագիտության և իրավագիտության 10 դոկտոր, պրոֆեսորներ, ՀՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: Խմբագրական խորհրդի անդամները ամենաբարձր մակարդակի մասնագետներ են, որոնք համատեղում են ակտիվ աշխատանքը օրենսդրական, մեթոդաբանական, գիտա-դասախոսական և տեսական ոլորտներում  և միաժամանակ խորացված և անընդհատ զբաղվում են գործնական աշխատանքով Հայաստանի պետական իշխանության և երկրի կառավարման բարձրագույն մարմիններում, ՀՀ տնտեսության իրական ոլորտներում: Ամսագրի մշտական հեղինակները առաջատար մասնագետներ են՝ տնտեսական օրենսդրության մշակողները հաշվապահական և հարկային հաշվառման ոլորտում, աշխատանքային, քաղաքացիական, տնտեսական օրենսդրության, առևտրային և ձեռնարկատիրական, բիզնես իրավունքի ոլորտներում, որոնք գործնական աշխատանքի մեծ փորձ ունեն ինչպես օրենսդրական ոլորտում, այնպես էլ, միաժամանակ, տնտեսության իրական ոլորտներում: Նրանք մասնագետներ են, որոնք հիմնավորապես գիտեն դիտարկվող խնդիրների և  օրենսդրական պահանջների մեկնաբանությունների մոտեցման բոլոր նրբությունները: